Մատչելի հղումներ

Կանադայի վարչապետը կմնա մեկուսացման մեջ


Կանադայի վարչապետ Ջասթի Թրուդոն երկու շաբաթ կմնա մեկուսացման մեջ: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թրուդոյի կնոջ մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուս:


Ինչպես վարչապետի գրասենյակից են հաղորդում, Սոֆի Գրեգորի Թրուդոն իրեն լավ է զգում: Նույն հաղորդման համաձայն, վարչապետն առողջն է եւ ցույց չի տալիս հիվանդության ախտանշաններ: Նա ինքնամեկուսացման մեջ է մնալու բժիշկների խորհրդով:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնում, կորոնավիրուսով վարակված մարդկանց լայն մեծամասնությունն ապաքինվում է:

XS
SM
MD
LG