Մատչելի հղումներ

Սանդերսը պիտի փորձի գտնել շրջադարձային կետ Բայդընի դեմ պայքարում


ԱՄՆ-ի նախագահի թեկնածության համար պայքարող սենատոր Բերնի Սանդերսն ասում է, թե շարունակելու է պայքարը Դեմոկրատական կուսակացության նախնական ընտրություններում, չնայած Միչիգանում ու մի քանի այլ նահանգներում Ջո Բայդընի տպավորիչ հաղթանակին:


Նրա խոսքերով, եթե Բայդընի կողմն են քվեարկում ավելի տարեց ամերիկացիները, ապա իր արշավն ավելի շատ գրավում է երիտասարդներին:
Նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, դիմելով Սանդերսի կողմնակիցներին, հայտարարում է, թե իրենք ունեն գլխավոր նույն ցանկությունը` Դոնալդ Թրամփին այս ընտրություններում պարտության մատնելու նպատակը:

Բայդընը շարունակում է վայելել սեւամորթ ամերիկացիների համակրանքն ու աջակցությունը, որոնց նպատակը նույնպես հանրապետական նախագահին Սպիտակ տնից հեռացնելն է: Նրանցից շատերն են ասում, որ Բայդնընի օգտին են քվեարկում, քանի որ համոզված են, որ վերջինս ավելի հեշտությամբ կհաղթի Թրամփին, քան Սանդերսը:

Եվ այն հանգամանքը, որ Բայդընը շարունակում է ստանալ ավելի մեծ թվով ընտրող պատվիրակներ, շարունակ կրճատում է իր պատվիրակների թիվն ավելացնելու Սանդերսին տրված ժամանակը:

Վերլուծաբաններից Թոմաս Շվարցի խոսքերով, առայժմ ամեն ինչ ընթանում է Բայդընի օգտին, երբ Սանդերսի արշավը հայտնվել է ճգնաժամային մի կացության մեջ: ‘’Հիմա Սանդերսի թիմը պիտի փորձի գտնել շրջադաձային կետ, ինչն այնքան էլ հեշտ չէ’’, ասում է նա:

Կկարողանա արդյոք այդպիսի կետի համար ցատկահարթակ դառնալ եկող կիրակին, երբ նրանք հայտնվեն հերթական հեռուստաբանավեճի դահլիճում, ցույց կտա կիրակին: Իսկ թե շրջադարձ կկատարվի, թե ոչ, արդեն կասի երեքշաբթին, երբ անցկացվեն նախնական ընտրություններ Ֆլորդիայում, Իլիոնոսյում, Օհայոյում եւ Արիզոնայում միաժամանակ:

XS
SM
MD
LG