Չորեքշաբթի օրը ճապոնական Nikkei ինդեքսը գրանցել է մեկ ու կես տոկոսանոց անկում, իսկ հոնկոնգյան Hang Seng ու չինական Շանխայ ինդեքսները մնացել են նույնը:
Ամերիկյան բորսան իր հերթին երեքշաբթի օրը գրանցած աճից հետո չորեքշաբթի բացվել է կորուստներով: Dow Jones ինդեքսը առևտրի բացման ժամանակ կորցրել է գրեթե 3 տոկոս, ինչպես նաև S&P 500-ը: Իր հերթին NASDAQ ինդեքսը բացման պահին գրանցել էր 2.6 տոկոսանոց անկում:
Եվրոպական բորսաներում իրադրությունը ևս անկայուն է ՝ չնայած որոշ դրական միտումների: Լոնդոնի FTSE բորսան գրանցել է աճ, որը կախպված է Անգլիայի բանկի որոշման հետ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով տոկոսադրույքների կես տոկոսանոց նվազեցման հետ: Իր հերթին Ֆրանսիայում և Գերմանիայում շուկաները նույնպես աճ են արձանագրել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին համաշխարհային շուկան կտրկուկ արձագանքել էր կորոնավիուսի գլոբալ համաճարակին, որի զոհ են գնացել այս պահին արդեն 4 հազար մարդ:
Facebook Forum