Մատչելի հղումներ

Բայդընը շարունակում է առաջ անցնել Սանդերսից


Jo Biden and Bernie Sanders
Jo Biden and Bernie Sanders

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդընն ամրապնդում է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու հաստատվելու դիրքերը։ Միչիգան նահանգում 125 պատվիրակ ապահովելով՝ Բայդընը լուրջ առաջընթաց գրանցեց մրցակից Սանդերսի նկատմամբ։ Ինչպես հարցումներն են ցույց տալիս, Բայդընին մեծապես աջակցել են սեւամորթ ամերիկացիները, ավելի տարեց մարդիկ ու չափավորական դիրքորոշում ունեցողները։

Բայդընը երեքշաբթի օրն անցկացված նահանգային կուսակցական ընտրություններում հաղթեց նաեւ Միսսիսիպիում ու Միսիուրիում։ Սանդերսը լավ արդյունքի հասավ Վաշինգտոն նահանգում, որտեղ բնակիչներն այս օրերին պայքարում են նոր կորոնավիրուսի տարածման դեմ։ Այդ պատճառով էր, որ երկու թեկնածուներն էլ չեղյալ հայտարարեցին իրենց քարոզարշավներն Օհայոյում։ Իսկ Ֆիլադելֆիայում Բայդընը շնորհակալություն հայտնեց նախորդ հավակնորդներին ու հայտարարեց, որ իրենք կկարողանան համախմբել կուսակցությունը եւ պատրաստ են ճանապարհ հարթել դեպի Սպիտակ տուն։

Հետաքրքիրն այն է, որ ըստ հարցումների, հակառակ սպասումներին, Սանդերսին չհաջողվեց հավաքել բավարար թվով երիտասարդ ընտրողների ձայներ, եւ ինչպես ինչպես նրանցից շատերն են ասում, դրա պատճառն այն է, որ Սանդերսին չի հաջողվել ապահովել լայն համակրանք։ ՝՝Նա պիտի մի քիչ ավելի դիվանագիտորեն ներկայացնի խնդիրները ու դրանք լուծելու եղանակները՛՛, ասում են շատերն այստեղ։


Սանդերսի ու Բայդընի միջեւ պայքարի հաջորդ փուլը տեղի կունենա կիրակի օրը հերթական բանավեճի տեսքով, որից երկու օր անց կանցկացվեն կուսակցական ընտրություններ Արիզոնայում, Ֆլորիդայում, Իլիոնոյսում եւ Օհայոյում։

XS
SM
MD
LG