Մատչելի հղումներ

Սանդերս, թե՞ Բայդեն. պայքարը շարունակվում է


Նախնական ընտրությունների հաջորդ փուլի նախօրեին Դեմոկրատական կուսակցությունում պայքար է ընթանում երկու հիմնական թեկնածուների միջև՝ Ջո Բայդենի ու Բերնի Սանդերսի

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը շարունակում է իր քարոզարշավը: Նախկին փոխնախագահն այցելել է Միսսիսիպի նահանգ, ուր շուտով պետք է կայանան նախնական ընտրություններ հինգ այլ նահանգների հետ մեկտեղ:

Բայդենին իրենց աջակցությունն են հայտնել քարոզարշավը լքած նախկին թեկնածուներ Քամալա Հարիսն ու Քորի Բուքերը:

Բայդենի հիմնական մրցակիցն է Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը: Վերջինս իր դժգոհությունն է հայտնում, որ Դեմոկրատական կուսակցությունը միավորվել է ընդդեմ իր թեկնածության:

Սանդերսի շուրջ զարգացումները չեն վրիպել նաև հանրապետական թեկնածու, նախագահ Թրամփի ուշադրությունից, ով կարծիք է հայտնել, որ Սանդերսին չի հաջողվի դառնալ դեմոկրատների նախագահի թեկնածու:

Վերլուծաբաններն ընդգծում են գալիք նախնական ընտրությունների կարևորությունը Սանդերսի համար, հատկապես Միչիգան նահանգում: Հակառակ պարագայում, ըստ վերլուծաբանների, Սանդերսը կհայտնվի դժվար կացության մեջ և ամենայն հավանականությամբ կզիջի նախկին փոխնախագահին:

Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններ ու նահանգային համագումարներ կընթանան Միչիգան, Այդահո, Միսսիսիպի, Միսուրի, Վաշինգտոն և Հյուսիսային Դակոտա նահանգներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG