Մատչելի հղումներ

Թրամփը մեղմում է կորոնավիրուսի ու նավթի գների անկման ազդեցությունը


Նախագահ Թրամփը փորձում է մեղմել նավթի գների ու գլոբալ կորոնավիրուսի ազդեցության մասին տեղեկությունները: Նրա խորհրդականները հանդես են եկել մի շարք առաջարկություններով այս առիթով

Երկուշաբթի օրը Նյու Յորքի բորսայում գրանցվեց կտրուկ անկում: Փորձագետները նշում են, որ դա 2008 թվականի ճգնաժամից ի վեր վերջին նման կտրուկ անկումն է: Նման շրջադարձեր վերջին տարիներին գրանցվել են միայն 2008 ու 1987 թվականներին: Փորձագետներն այն որակում են որպես «սև երկուշաբթի»:

Շուկայի այս զարգացումները գրանցվեցին կորոնավիրուս հիվանդության տարածման և նավթային գների անկման արդյունքում: Նավթ արդյուհանող երկրները չեկան համաձայնության գների կարգավորման հարցում:

Նախագահ Թրամփն իր հերթին փորձ արեց հանդարտեցնել իրավիճակը՝ իր թվիթերյան գրառման մեջ ընդգծելով, որ նավթի գների անկումը ձեռնտու է սպառողներին: Նախագահը մեղադրել է «կեղծ լուրեր» տարածողներին խուճապ ստեղծելու մտադրության մեջ:

Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ենթարկվել է բուժզննման կորոնավիրուսի բացահայտման համար: Թրամփն ընդգծել է, որ խուճապի մատնվելու առիթ չկա՝ սովորական գրիպից ու կորոնավիրուսից մահացածների թվերը միմյանց հետ համեմատելով։

Երկուշաբթի օրը նախագահը հանդիպել է իր տնտեսական թիմի անդամներին և քննարկել վիրուսի ազդեցությունը տնտեսության վրա: Նա ընդգծել է, որ կառավարությունը հատուկ աշխատանք է տանում մի շարք առանձին ոլորտների տնտեսավարողների, ներառյալ ավիացիայի ոլորտի ու զբոսաշրջության, մասնավորապես շրջագայություն կազմակերպող ընկերոթյունների հետ:

ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է ամերիկացիներին խուսափել շրջագայություններից: Կալիֆոռնիայի իշխանությունները սկսել են տարհանել ավելի քան 2400 ուղևորների Grand Princess նավից, ուր հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված 21 հիվանդներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG