ԱՄՆ կոչ է անում Անվտանգության Խորհրդին երկարաձգել պատժամիջոցների ժամկետը:
Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է սպասի, որ կյանքի կոչվի Իրանի հետ համաձայնագիրը: Պոմպեոն ընդգծում է, որ Իրանը պետք է անմիջապես սկսի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և կատարի այս գործակալության առջև ստանձնած պարտավորությունները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը եռապատկել է իր ուրանի հարստացման կարողությունները և այս պահին ունի երեք չհայտարարգրված միջուկային էներգիայի զարգացման կենտրոն:
Իրանը հինգշաբթի կրկին չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային էներգիայի զարգացման կայաններ, որի առնչությամբ տեսուչներն ունեին մի շարք կուտակված հարցեր: Իրանը պնդում է, որ տեսուչների հարցադրումների հիմքում ընկած են իսրայելական հատուկ ծառայությունների մշակած շինծու մեղադրանքները:
Facebook Forum