Մատչելի հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում երկարաձգել ՄԱԿ-ի ԱԽ-ի ռազմական պատժամիջոցներն Իրանի դեմ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեսի հետ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին՝ կապված Իրանին զենք վաճառելու արգելքի հետ

ԱՄՆ կոչ է անում Անվտանգության Խորհրդին երկարաձգել պատժամիջոցների ժամկետը:

Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է սպասի, որ կյանքի կոչվի Իրանի հետ համաձայնագիրը: Պոմպեոն ընդգծում է, որ Իրանը պետք է անմիջապես սկսի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ և կատարի այս գործակալության առջև ստանձնած պարտավորությունները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրանը եռապատկել է իր ուրանի հարստացման կարողությունները և այս պահին ունի երեք չհայտարարգրված միջուկային էներգիայի զարգացման կենտրոն:

Իրանը հինգշաբթի կրկին չի թույլատրել ՄԱԿ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային էներգիայի զարգացման կայաններ, որի առնչությամբ տեսուչներն ունեին մի շարք կուտակված հարցեր: Իրանը պնդում է, որ տեսուչների հարցադրումների հիմքում ընկած են իսրայելական հատուկ ծառայությունների մշակած շինծու մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG