Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը եւ նախագահական ընտրություններում նամակներով քվեարկելու հնարավորությունը


Կորոնավիրուսը եւ ընտրություններում նամակներով քվեարկելու հնարավորությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

ԱՄՆ-ի նախագահը գովում է կորոնավիրուսի դեմ պայքարում իր կառավարության կողմից իրականացվող միջոցառումները ու դրանք համարում քաղաքացիներին պաշտպանելու հարցում ‘’պատմության մեջ ամենագործուն քաղաքականությունը’’:
Սակայն շատերն են այսօր Թրամփին քննադատում առողջապահության բնագավառի պաշտոնատար անձանց կողմից նախկինում հնչեցրած նախազգուշացումների նկատմամբ նրա ցուցաբերած արհամարհանքի համար, որը դեմոկրատներին էր մեղադրում քաղաքական նպատակներով վախ առաջ բերելու մեջ:


Հիմա Թրամփի նկատմամբ հասարակության վստահությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենա հիվանդության դեմ հետագա պայքարը: Ի դեպ, նախագահը ծրագրում է ստորագրել Կոնգրեսի կողմից հաստատված մի քանի միլիարդ դոլարի ծախսումների մի փաթեթ, որի նպատակը կորոնավիրուսի դեմ պայքարն է:
Սակայն դրամական շուկաներում արժեթղթերի արագ արժեզրկումը գուցե եւ արդեն մեծապես վնասում է Թրամփի վարկանիշին, որն իշխանության էր եկել տնտեսությանը զարկ տալու խոստումներով:

Իսկ այօրվա ճգնաժամից իհարկե կարող են շահել դեմոկրատները, երբ առողջապահական այս ծանր իրավիճակում վերջիններս կարող են ավելի համառ կերպով պնդել, որ հարկավոր է մեծացնել կառավարության դերը առողջապահության բնագավառում: Նման իրավիճակները նաեւ ունեն նախագահի մրցակցի վարկանիշը բարձրացնելու հատկություն: Եվ սա կարող է նպաստել նախկին փոխնախագահ Ջո Բայդընի ընտրարշավին: Այս մասին է ասում վերլուծաբան Մեթյու Քոնթինենթին:

Իհարկե դեռեւս վաղ է կանխատեսելու համար, թե արդյոք կորոնավիրուսն իր ազդեցությունը կթողնի ընտրությունների ընթացքի վրա, թե ոչ: Սակայն, եթե վարակը շարունակվի տարածվել, հնարավոր է, որ քաղաքական կուսակցությունները կրճատեն իրենց համագումարների համար նախատեսված ծավալները: Այսօր արդեննույնիսկ խոսք է գնում քվեարկությունը սովորական փոստային ծառայությունների միջոցով անցկացնելու հնարավորության մասին:

XS
SM
MD
LG