Մատչելի հղումներ

Կորոնավիրուսը Հարավային Կորեայում եւս գնում է դեպի անկում


Կորոնավիրուսի պատճառով մի շարք երկրներում են փակ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները: Իտալիայում դրանք փակ կմնան մինչեւ մարտի կեսը: Այստեղ դատարկ են նաեւ եկեղեցիներն ու ռեստորանները:

Ռեստորաններում չեղյալ են հայտարարվել նույնիսկ 2021 թվականի ամրագրումները: Միլանում նույնիսկ կողպված են եկեղեցիների դռները, եւ քաղաքի բնակիչներից շատերն են ասում, որ սա ճիշտ մոտեցում չէ: ‘’Եկեղեցիները պիտի առաջինը լինեին ընդունելու համար հավատացյալներին: Չէ որ եկեղեցին Աստծո տունն է’’, ասում են նրանք:

Այս երկրում կորոնավիրուսով վարակված անձանցից 100-ը մահացել է:

Մեծ Բրիտանիայում, որտեղ գրանցվել է հիվանդության 90 դեպք, իր բոլոր թռիչքերն է դադարեցրել ներքին թռիչքներ իրականացնող մի ավիաընկերություն:
Ինչպես բնագավառի պաշտոնատար անձինք են ասում, առանց այն էլ խնդիրներ ունեցող ընկերություններն այս օրինակով կարող են սնանկանալ տարածվող վիրուսի պատճառով:


Աֆրիրկայի Սահարա անապատից հարավ գտնվող երկրների շարքում Հարավաֆրիկյան Հանրապետությունը դարձավ երրորդ երկիրը Նիգերիայից ու Սենեգալից հետո, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:

Մահացությունների թիվն ԱՄՆ-ում կազմում է 11 մարդ: Կալիֆորնիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Սակայն ինչպես Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիք Գարչեթին է ասում, երկիրը լավ է նախապատրաստված, եւ որ այստեղ հիվանդության տարածումը կարող էր ավելի աղետալի արագություն ունենալ:

Երկրում բժշկական դիմակների պակասը լրացնելու համար, Հարավային Կորեան որոշել է արգելել նման բոլոր ապրաքների արտահանումները: Յուրաքանչյուր մարդ այստեղ մեկ շաբաթվա ընթացքում կարող է գնել ոչ ավելի քան երկու դիմակը:
Այստեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի եւս 430 դեպք, սակայն ամեն օրվա կտրվածքով նոր դեպքերի չնչին կրճատման փաստը տալիս է հույսեր, որ Չինաստանից հետո երկրորդ ամենավարակված այս երկրում եւս հիվանդությունը գնում է դեպի անկում:

XS
SM
MD
LG