Մատչելի հղումներ

Կորոնավիրուսի բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա


Կորոնավիրուսը, ինչի ադյունքում մահացել է ավելի քան 3 հազար մարդ, սպառնում է համաշխարհային տնտեսությանը, քանի որ խաթարում է կապը առևտրային շուկաների միջև՝ ստիպելով ԱՄՆ-ին և այլ երկրների քայլեր ձեռնարկել տնտեսական անկման դեմ

Վերջին շրջանում ահագնացող կորոնավիրուսը դիտարկվում է որպես շուկաներում անկայուն իրավիճակի հիմնական պատճառ: ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը անցած շաբաթ նվազեցրել է տոկոսադրույքերը՝ այսպիսով փորձելով նվազեցնել ազդեցությունը կորոնավիրուսի հետևանքներից:

Կենտրոնական բանկը նման քայլի էր դիմել վերջին անգամ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Այսօր աշխարհում ահագնացող այդ հիվանդությունը բացասաբար է անդրադառնում տնտեսական բազմաթիվ ճյուղերի վրա, հատկապես՝ առևտրային կապերի ու զբոսաշրջության:

Ամբողջ աշխարհում չեղարկվում են այս և բազմաթիվ այլ ոլորտների կարևոր իրադարձություններ: Չիկագոյում օրինակ չեղարկվել է International Housewares Association կազմակերպության տարեկան միջոցառումը, որը նախատեսված էր մարտի կեսերին: Տնային տնտեսություններին վերաբերող այս հավաքը նախատեսում էր իր շուրջը համախմբել շուրջ 50 հազար մասնակիցների 130 երկրներից:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների դեմ քայլեր են ձեռնարկվում նաև այլ երկրներում: Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը ամեն ինչ կձեռնարկի տնտեսական ճգնաժամից խուսափելու համար: Նրա կարգադրությամբ երկրում փակվել են կրթական հաստատությունները, սակայն շարունակվում են աշխատանքները Տոկիոյում Ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար:

Կորոնավիրուսն իր ազդեցությունն է թողել նաև նավթային ոլորտի վրա: ՕՊԵԿ-ի անդամ երկրների նիստում հնչել են կոչեր նավթային շուկան համատեղ ուժերով ՕՊԵԿ-ի ոչ անդամ երկրների հետ բալանսավորելու համար, քանի որ կորոնավիրուսի արդյունքում նավթային շուկայում առաջացել է գերբեռնվածություն:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ չկա որևէ տնտեսական ոլորտ, որի վրա չանդրադառնա կորոնավիրուսի պատճառով ստեղծված կացությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG