Մատչելի հղումներ

Բայդեն-Սանդերս պայքար՝ ո՞վ կդառնա դեմոկրատների նախագահի թեկնածուն


Մարտի 3-ի Սուպերերեքշաբթին փոխեց քաղաքական դաշտի պատկերը ԱՄՆ-ում դեմոկրատների նախագահի թեկնածուի հարցում: Այժմ հիմնական պայքարն ընթանում է Ջո Բայդենի և Բերնի Սանդերսի միջև

Սուպերեքշաբթիի նախնական ընտրությունների ժամանակ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի արձանագրած հաջողությունների արդյունքում վերջինս կրկին ստանձնեց հիմնական առաջատարի կարգավիճակը դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի պայքարում:

Բայդենը հաղթանակ գրանցեց մի շարք հարավային նահանգներում ի շնորհիվ աֆրոամերիկացի ընտրողների աջակցության: Այս զարգացումների արդյունքում դեմոկրատների նախագահի թեկնածուի համար պայքարը կշարունակեն միայն երկու թեկնածուներ ՝ Ջո Բայդենը և սենատոր Բերնի Սանդերսը: Հինգշաբթի օրը իր քարոզարշավի դադարեցման մասին հայտարարեց նաև սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Վերջինս զրուցել է իր նախկին երկու մրցակիցների հետ, սակայն դեռևս չի հայտնել աջակցություն նրանցից որևէ մեկին:

Ջո Բայդենի թեկնածությանն աջակցություն են հայտնել մի շարք նախկին թեկնածուներ: Նրանց թվում է միլիարդատեր Մայքլ Բլումբերգը: Վերջինս իր քարոզարշավի համար ծախսեց 500 մլն ԱՄՆ դոլար, սակայն չկարողացավ գրանցել որևէ լուրջ հաջողություն նախնական ընտրություններում: Վերլուծաբանների կարծիքով նրա ռազմավարությունն ու քարոզարշավը ամբողջապես ձախողված էին:

Ջո Բայդենի հաջողության կարևոր փուլերից էր նրա հաղթանակը Հարավային Քարոլինայի նախնական ընտրություններում: Վերծուծաբանների կարծիքով Դեմոկրատական կուսակցույունը ցույց է տալիս միասնության նշաններ: Հիմնական նպատակն է Թրամփին հնարավոր հաղթող թեկնածուի ընտրությունը:

Բերնի Սանդերսը հաղթանակ գրանցեց ամենամեծ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որի արդյունքում դարձավ առաջատար մրցապայքարում: Չնայած դրան՝ վերլուծաբանների կարծիքով այսօր ի տարբերություն 2016 թվականի Բերնի Սանդերսի համար ավելի դժվար քաղաքական իրավիճակ է, քանի որ նախնական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողներն ավելի շատ հակված են աջակցել Բայդենին ընդդեմ Սանդերսի՝ Թրամփի դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Բերնի Սանդերսը 2016 թվականին ևս եղել է հիմնական թեկնածուների շարքում և մրցապայքարում զիջել է միայն Հիլարի Քլինթոնին: Վերջինս հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, որ եթե Ջո Բայդենը դառնա հիմնական թեկնածու, ապա նա կստանձնի փոխնախագահի թեկնածուի դերը: Քլինթոնն ընդգծել է, որ իր հիմնական գործառույթն է ընտրված դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուին աջակցելը:

Իսկ առջևում նախնական ընտրություններն են Միչիգան, Միսիսիպի, Միսուրի և Վաշինգտոն նահանգներում, ուր երկու հիմնական թեկնածուները կշարունակեն պայքարը 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությանը նախագահական ընտրություններում ներկայացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG