Մատչելի հղումներ

ՄԱԿ՝ անհրաժեշտ է 500 միլիոն դոլար Իդլիբում մարդասիրական առաքելության համար


ՄԱԿ-ն ընդգծում է Սիրիայի հյուսիսում մարդասիրական առաքելության կարևորությունը: Շուրջ մեկ միլիոն մարդ լքել է իր բնակավայրերը Իդլիբի շրջանում ընթացող ռազմական բախումների պատճառով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոկն անդրադարձել է օրերս Իդլիբի շրջանում և թուրք-սիրիական սահմանին մարդասիրական առաքելությանը: Նա ընդգծել է, որ այստեղ անցկացված ստուգումները բացահայտել են, որ տեղի բնակչությունը չափազանց ծանր վիճակում է, ապրում է մշտական վտանգի ներքո, առանց բժշկական օգնության և սանիտարա-հիգիենիկ պայմանների: Այստեղ առկա է սննդի և դեղորայքի պակաս, շատերը մնացել են անօթևան:

ԱՄՆ հայտարարել է, որ հավելյալ 108 միլիոն դոլար կտրամադրի այստեղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը կոչ է արել անհապաղ հաստատել զինադադար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտահոգված է ստեղծված իրավիճակով:

Իդլիբի ճգնաժամի կարգավորման համար ՄԱԿ-ը պնդում է, որ անհրաժեշտ է 500 միլիոն դոլար: Իդլիբում են բնակվում շուրջ 3 միլիոն մարդ: Նրանց մի հատվածն արդեն տեղահանված է եղել նախկինում այլ բնակավայրերից: Այստեղ լարվածության աճից ի վեր մոտ մեկ միլիոն մարդ, ներառյալ բազմաթիվ երեխաներ հեռացել են իրենց բնակավայրերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG