Էգեյան ծովի Լեսբոս կղզու մոտ վերջերս գրանցվել է միջադեպ, երբ հունական ծովային սահմանապահ ուժերը փորձում էին բռնությամբ կասեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր: Միջադեպի վերաբերյալ տեսագրությունը տարածել է թուրքական կողմը: Աթենքը չի հերքում տեղի ունեցածը՝ հրապարակելով սեփական տեսանյութը, ուր երևւոմ է, թե ինչպես են թուրքական սահմանապահ ուժերը աջակցում ներգաղթյալների նեթափանցմանը Հունաստան:
Եվրոպական կառույցներն իրենց աջակցությունն են հայտնել Աթենքին: Դաշինքը 780 միլիոն դոլար է խոստացել Հունաստանին՝ ներգաղթյալների իրավիճակը կարգավորելու համար: Եվրախորհրդի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեենն ընդգծել է, որ Հունաստանի սահմանը միայն հունական սահման չէ, այլ նաև Եվրամիության սահմանն է:
Ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Թուրքիան վերջերս հայտարարեց, որ բացում է ԵՄ հետ իր սահմանը ներգաղթյալների համար: Նախագահ Էրդողանը մեղադրել է ԵՄ բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ Իդլիբում ընթացող զարգացումների ֆոնին, որի արդյունքում հազարավոր փախստականներ ստիպված են եղել հեռանալ Իդլիբից:
Սակայն հունական կողմը պնդում է, որ տասնյակ հազարավոր փախստականներ, ովքեր այս օրերին փորձել են ներթափանցել Հունաստան չեն եղել Իդլիբի շրջանից: Նա մեղադրել է Թուրքիային ԵՄ-ը սադրանքի ենթարկելու մեջ:
Իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին սակայն քննադատել են ԵՄ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ միասնությունը կարևոր է, սակայն այն պետք է դրսևորվի ոչ թե փախստականերին Եվրոպայից հեռու պահելու նպատակի, այլ նրանց նկատմամն հոգատար վերաբերմունքի շուրջ:
Այս պահին սակայն նեգաղթյալների հետ կապված հարցում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Աթենքն ու Բրյուսելը կոշտ դիրքորոշում են որդեգրել այս հարցում: Դրան նպաստում են տեղում հույն բնակչության գործողությունները, ովքեր փորձել են կանխել ներգաղթյալների մուտքը երկիր: Գրանցվել են բռնության դեպքեր:
Տասնյակ հազարավոր փախստականներ փաստորեն հայտնվել են աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոնում:
Facebook Forum