Մատչելի հղումներ

Իսրայելում կարող է ձևավորվել նոր կոալիցիոն կառավարություն


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամրապնդել է իր դիրքերը վերջին ընտրությունների արդյունքում, սակայն կրկին չունի կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայներ

Իսրայելում ընթացան խորհդարանական ընտրություններ: Չնայած երկրում կորոնավիրուսի 12 հաստատված դեպքերին և 5000 իսրայելցիների մեկուսացման փաստին՝ ընտրություններում մասնակցությունն ամենաբարձրն էր վերջին 20 տարիների ընթացքում:

Ընտրություններում հաղթանակ տարավ աջակողմյան քաղաքական դաշինքը՝ վարչապետ Նեթանյահուի գլխավորությամբ: Այն կզբաղեցնի նորընտիր խորհրդարանի տեղերի մեծ մասը: Ընդդիմադիր կենտրոնամետ դաշինքին՝ Բենի Գանցի գլխավորությամբ չհաջողվեց հաջողության հասնել, սակայն վարչապետ Նեթանյահուն դեռևս չունի անհրաժեշտ քանակությամբ ձայներ կառավարություն կազմելու համար:

Երկու շաբաթից դատարանում կմեկնարկեն լսումներ Նեթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալի շուրջ: Այս գործն իր ազդեցույունն է թողնում վարչապետի վարկանիշի վրա:

Վերլուծաբանների կարծիքով, այս վերջին ընտրություններն աչքի ընկան չափազանց թշնամաբար տրամադրված պայքարով: Դրանք, ըստ նրանց, բացասական ամենամեծ բովանդակությունը պարունակող ընտրություններն էին Իսրայելի պատմության մեջ: Երկու կողմերն էլ փորձում էին վարկաբեկել միմյանց:

Նեթանյահուին կհաջողվի ձևավորել կառավարույուն, եթե ընդդիմադիր մեկ կամ երկու անդամներ միանան իշխող դաշինքին: Մյուս տարբերակն է ընդդիմության ներգրավվումը ի դեմս Բենի Գաթցի կոալիցիոն կառավարության կազմում:

Facebook Forum

XS
SM
MD
LG