Մատչելի հղումներ

Ռուսաստանը հայտարարում է, թե չունի Թուրքիայի հետ ռազմական առճակատման գնալու մտադրություն


Սիրիայում ամենահետաքրքիրը Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններն են։ Ինչպես վերելուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն է ասում, ինքը չի կարող ասել, որ Անկարան ու Մոսկվան բարեկամներ են։ Իրականում նրանք հակառակորդներ են, ասում է նա։ Եվ այդ թշնամանքի ներքո են այսօր զարգանում իրադարձություններն Իդլիբի շուրջ, որտեղից 9ՕՕ հազար մարդ է փախուստի դիմել դեպի Թուրքիայի հետ սահմանը՝ Ռուսաստանի օդուժի ուղեկցությամբ Սիրիայի պետական բանակի կողմից իրականացված գործողությունների արդյունքում։

Թուրքիան երդվել է պաշտպանել Իդլիբի ապստամբ ուժերին, ինչ գնով էլ, որ լինի, եւ կիրակի օրը կործանեց սիրիական երկու ռազմաօդանավ ու հարվածեց Սիրիայի հետ սահմանից հեռու գտնվող երկու ռազմաբազաների։ Դրանից առաջ էր, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել էր թուրք 3Օ զինվորական, որոնք այստեղ էին Ռուսաստանի հետ 2Օ18 թվականին կնքված պայմանագրի համաձայն։
Թուրքիան այժմ դիմում է խորամանկ քայլի. Իր զինվորականների սպանության համար չի դատապարտում Ռուսաստանին, փոխարենը ցանկանալով, որ Ռուսաստանն իրեն զսպի Դամասկոսում։

Ռուսաստանը ներկայումս, երբ վատթարանում են Անկարայի հետ հարաբերությունները, կշարունակի պաշտպանել Դամասկոսին։
Սակայն մյուս կողմից էլ, Մոսկվան չէր ցանկանա լիովին վնասել հարաբերությունները Թուրքիայի հետ, ոչ էլ կուզենար վտանգի տակ դնել երկուսի միջեւ զենքերի, գազի ու միջուկային էներգիայի առեւտրի շուրջ կնքված համաձայնագրերը։ Չէ որ դրանց արդյունքում է նաեւ, որ վատթարացել են Թուրքիայի հարաբերություններն Արեւմուտքի հետ։
Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ռազմական բախմանը, փորձագետների խոսքերով, դրա հնարավորությունն ընդհանրապես չկա։


Դա իր մտքում ունենալով է Էրդողանը հինգշբթի օրը պատրաստվում մեկնել Մոսկվա՝ հանդիպելու համար Պուտինին։ Մինչ այդ, երեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է, թե հույս ունի նվազագույնի հասցնել Սիրիայում Թուրքիայի հետ բախումներ սկսելու վտանգը։

XS
SM
MD
LG