Մատչելի հղումներ

Բուժվել է կորոնավիրուսով վարակված 48 469 հիվանդ


ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ։ Ինչպես հիվանդության դեմ պայքարը համակարգող, երկրի փոխնախագահ Մայք Փենսն է ասում, գրանցված է հիվանդության 92 դեպք, մեծ մասը Կալիֆորնիա ու Վաշինգտոն նահանգներում են։
Նախագահ Դոնալդ Թրամփը, երկուշաբթի օրը հանդիպելով դեղագործական ամենախոշոր 1Օ ընկերությունների ղեկավարների հետ, նրանց խնդրել է արագացնել պատվաստանյութը գտնելու ու դեղամիջոց ստեղծելու աշխատանքները։
՝՝Հավանական է, որ մինչեւ կանխարգելիչ պատվաստանյութ գտնելը, ստեղծվի արդեն վարակված անձանց բուժելու համար դեղամիջոց՛՛, հայտարարել է Թրամփը։
Մարդկանց վրա առաջին փորձերը կսկսվեն ապրիլից, սակայն դեռեւս մեկ տարի կպահանջվի պատվաստանյութ ստանալու համար։

Ինչպես Վանդեբիլթի համալսարանի մասնագետներից Ուիլյալ Շաֆներն է ասում, ՝՝Ճիշտ կլիներ, որ կառավարությունն արդեն իսկ վճարեր որոշակի թվով պատվաստանյութի համար, որպեսզի արտադրություն սկսելու համար դեղագործական ընկերությունները չունենային ֆինանսական խնդիրներ՛՛։
Թրամփն, ի դեպ, խոստացել է կրճատել բյուրոկրատական ձգձգվող գորածառույթները, սակայն դաշնային բյուջեից հատկացումներ կատարելու մասին ոչինչ չի ասել։

՝՝Ես լավ գիտեմ, թե այդ ընկերությունները որքան հարուստ են։ Կարծում եմ, նրանց մի մասն այնքան հարուստ է, որ կարող են իրենք գումար տրամադրել դաշնային կառավարությանը՛՛, ասել է Թրամփը, որը նաեւ քննարկումներ է անցկացնում դեպի հավելյալ թվով երկրներ ճամփորդությունները կրճատելու, ինչպես նաեւ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը փակելու հարցը։
Երեքշաբթի օրվա տվյալներով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով մինչեւ այս պահը վարակվել է մոտ 92 8Օ2 մարդ։ Նրանցից մահացել է 3164-ը։ Բուժվել է 48 469 հիվանդ։

XS
SM
MD
LG