Մատչելի հղումներ

Թուրքիան բացել է փախստականների համար ԵՄ հետ սահմանը


Թուրքիան հայտարարել է, որ բացում է ԵՄ հետ իր սահմանը փախստականների համար: Արդյունքում անցած շաբաթ ավելի քան 10 հազար փախստականներ հասել են ԵՄ անդամներ Հունաստանի և Բուլղարիայի սահմանները

Փախստականները փորձում են ներթափանցել ԵՄ տարածք ինչպես ծովով, այնպես էլ ցամաքային սահմանով: Ներգաղթյալների նավակներից մեկը սուզվել է հունական Լեսբոս կղզուց ոչ հեռու, որի արդյունքում զոհվել է մեկ երեխա: Հունաստանի ծովային սահմանապահ ուժերին հաջողվել է փրկել ավելի քան 40 փախստականների:

Հունասատնի սահմանապահ ուժերը փորձել են կանխել ներգաղթյալների մուտքը երկիր ցամաքով: Գրանցվել են բախումներ փախստականների ու հույն իրավապահների միջև: Հունաստանի ոստիկանությոնը կիրառել է արցունքաբեր գազ: Այն կիրառել են նաև թուրք սահմանապահները:

Փախստականների այս նոր ալիքի պատճառն է Թուրքիայի որոշումը ԵՄ հետ 2016 թվականի համաձայնագրի գործունեությունը դադարեցնելու մասին, որով ԵՄ պարտավորվում էր աջակցել Թուրքիային փախստականների հարցում:

Թուրքիան շարունակաբար մեղադրել է ԵՄ համապատասխան աջակցություն չցուցաբերելու մեջ: 2016 թվականի պայմանագրի դադարեցումը համընկել է Թուրքիայի 33 զինծառայողների մահվան հետ, ովքեր զոհվել են Սիրիայում Ասադի ուժերի հրեթակոծությունից հետո:

Անկարան մտահոգված է, որ Իդլիբում ծավալվող ռազմական գործողությունները կհանգեցնեն միլիոնավոր փախստականների նոր ալիքի: Այսօր Թուրքիայում են գտնվում արդեն 3,6 մլիոն փախստականեր Սիրիայից: Անկարան հայտնում է, որ չունի որևէ հնարավորություն նոր փախստականներ ընդունելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG