Մատչելի հղումներ

Կորոնավիրուս չկա միայն Անտարկտիդայում


Կորոնավիրուսը տարածվեց շատ մեծ արագությամբ, եւ ինչպես ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարն է ասում, դեռեւս պարզ չէ, թե որքան եւ ինչ արագությամբ է վարակը տարածվելու: ‘’Մենք հիմա ջանք չենք խնայում դրա դեմ պատվաստումը հայտնաբերելու ուղղությամբ’’, ասել է նա:

Նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, թե երկուշաբթի օրվանից ինքը հանդիպումներ է ունենալու աշխարհի ամենամեծ ու լավագույն դեղագործական ընկերությունների ղեկավարների հետ: ‘’Նրանք գալու են Սպիտակ տուն եւ մենք քննարկելու ենք պատվաստանյութը հնարավորին չափ արագ հայտնաբերելու հետ կապված հարցեր’’, ասել է նա:


Իսկ փոխնախագահ Մայք Փենսը, ում Թրամփը մի քանի օր առաջ նշանակեց կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության աշխատանքները համակարգող խմբի ղեկավար, ամերիկացիներին հորդորում է խուճապի չմատնվել ու նշում, որ դիմակների հարցում գոնե, որեւէ խնդիր այստեղ չկա:


Իսկ փորձագետներն ասում են, թե կորոնավիրուսով վարակված անձանց թիվը նկատելիորեն կմեծանա, երբ ավելի մեծ թվով ստուգումներ իրականացնելու հնարավորություն լինի:

Դոնալդ Թրամփը սահմանում է ճամփորդությունները կրճատելու մասին նոր հրամանագիր:

Աշխարհում մահացությունների թիվն անցել է 3000-ը: Դրանց ավելի քան 90 տոկոսը Չինաստանի Ուբեյ քաղաքում են: Մահացության դեպքեր են գրանցվել տասը այլ երկրներում: Հարավային Կորեայում արձանագրվել է նոր 476 դեպք:

Հիվանդության առաջին դեպքերն են գրանցվել Ինդոնեզիայում, Իսլանդիայում, Պորտուգալիայում, Անդորրայում, Չեխիայում ու Հայաստանում:

Այսօր աշխարհում միակ մայրցամաքը, որտեղ չկա այս վիրուսը, Անտարկտիդան է:

XS
SM
MD
LG