Մատչելի հղումներ

Էրդողանը ՝՝խոստանում է՛՛ սկսել ռազմական նոր գործողություններ Սիրիայի Իդլիբի գավառում


Թուրքիան ծրագրում է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում՝ Իդլիբի գավառից այդ երկրի կառավարական ուժերին հետ մղելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, չնայած այն հանգամանքին, որ սիրիական ուժերն առաջ են շարժվում Ռուսաստանի աջակցությամբ։

Էրդողանն ասել է, թե հույս ունի, որ Իդլիբում օդային տարածքը կիրառելու հարցը շուտով կլուծվի։ Հիշեցնենք, որ օդային այս տարածքը վերահսկում է Ռուսաստանը, որն էլ ի պաշտպանություն Սիրիայի կառավարական ուժերի, շարունակում է Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ ուժերի դիրքերի ռմբակոծությունը։

Սիրիայի ապստամբ ուժերը Թուրքիայի զինված ուժերի օգնությամբ այս շաբաթ գրավել էին Իդլիբի գավառի Նաիրաբ քաղաքը։ Սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի այս նույն գավառի այլ հատվածներ։

Էրդողանն ավելի վաղ՝ փետրվարի 5-ին էր հայտարարել, թե Ասադի ուժերը մինչեւ փետրվարի վերջը պիտի հետ քաշվեին դեպի թուրքական պահակակետերը։ Հակառակ դեպքում, ասել էր Էրդողանը, Թուրքիա՛ն նրանց կմղի դեպի այդ դիրքերը։

Թուրքիան Ռուսաստանի եւ Իրանի հետ 2Օ17 թվականին կնքված պայմանագրի համաձայն Իդլիբի ՝՝ապառազմականացված գոտու՛՛ շրջակայքում 12 պահակակետ էր տեղակայել։ Սակայն դրանցից մի քանիսն այժմ հայտնվել են Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող սահմաններից ներս։

XS
SM
MD
LG