Մատչելի հղումներ

Մեկնարկեց Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու դատական նիստը


Երկուշաբթի օրը Լոնդոնում մեկնարկեց Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու Վաշինգտոնի դիմումի մասին դատական նիստը:

Վուլվիչ Քրաունի դատարանի դատավորին է ներկայացվել ամերկյան կողմի փաստաբանների փաստարկները: Հիշեցնենք, որ ԱՄՆ Ասանժին մեղադրում է լրտեսության և տեղեկության գողության մեջ:

Այս մեղադրանքները կապված են Ասանժի WikiLeaks կայքում տեղ գտած հրապարակումների հետ, որոնք մանրամասներ էին փոխանցում ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության նախարարության գործունեւոթյան մասին Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև բացահայտում էին ԱՄՆ դեսպանությունների ու պետքարտուղարության միջև նամակագրությունը:

Ասանժն ատռաջին անգամ ձերբակալվել է 2010 թվականին Լոնդոնում Շվեդիայի դիմումի համաձայն, որը ցանկանում էր հարցաքննել նրան սեռական ոտնձգության և բռնաբարության հետ կապված գործի շրջանակում:

Ասանժին հաջողվեց ապաստան գտնել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012 թվականին, ուր նա մնաց մինչև անցած տարի, երբ Էկվադորը վերանայեց նրան ապաստան տրամադրելու մասին որոշումը, որի արդյունքում նա ձերբակալվեց:

Facebook Forum

XS
SM
MD
LG