Մատչելի հղումներ

Լարվածության աճ Իսրայելի ու Գազայի հատվածի միջև


Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածի ու Սիրիայի տարածքները: Ըստ իսրայելական կողմի, հրթիռներ են արձակվել Իսլամական Ջիհադի դիրքերի ուղղությամբ այն բանից հետո, երբ Գազայի հատվածից փորձ է արվել հրթիռակոծել Իսրայելի տարածքը

Իսրայելը հայտնում է, որ Գազայի հատվածից բաց են թողնվել առնվազն 20 հրթիռներ դեպի Իսրայելի տարածք, որոնց մեծ մասը խոցվել են իսրայելական պաշտպանական համակարգի կողմից: Զոհեր և ավերածություններ չկան: Իսրայելը պատասխանել է Իսլամական Ջիհադ շարժման դիրքերի հրթիռակոծմամբ Գազայում և Սիրիայում:

Ըստ պաղեստինյան կողմի, չորս մարդ վիրավորվել է Գազայում: Սիրիան իր հերթին հաղորդում է, որ իսրայելական հրթիռների մեծ մասը չեզոքացվել են: Չկա որևէ տեղեկություն զոհերի ու վիրավորների մասին:

Իսլամական Ջիհադ շարժումը իր վրա է վերցրել հրթիռակոծման համար պատասխանատվությունը, որը հրահրվել է իսրայելական զինվորականի կողմից պաղեստինցի զինյալի սպանության արդյունքում: Իսրայելը պնդում է, որ պաղեստինցի զինյալը փորձում էր ռումբ տեղադրել իսրայելա-պաղեստինյան սահմանի պատնեշի երկայնքով:

Facebook Forum

XS
SM
MD
LG