Մատչելի հղումներ

Երկրաշարժն Իրանում ու Թուրքիայում դարձել է 74 մարդկանց մահվան պատճառ


65 մարդ է զոհվել Իրանում եւ 9-ը` Թուրքիայում տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով: Երկրաշարժի էպիկետնրոնը եղել է Իրանի Արեւմտյան Ադրբեջան գավառի Հաբաշ է Օլիյա քաղաքի մոտ` Թուրքիայի սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժը նախ ցնցել է Թուրքիայի տարածքում գտնվող Վանի գավառը, որտեղ ինը զոհերից չորսը երեխաներ են: Այստեղ կա 37 վիրավոր:
Իրանում մեծաթիվ շինություններ են փլուզվել, որտեղ կիրակի օրը գրանցվել են հետերկրաշարժային մի քանի ցնցումներ, որոնցից ամենաուժգինն ունեցել է 6 մագնիտուդ ուժգնություն:

Հիշեցնենք, որ Վանի գավառում 2011 թվականի երկրաշարժին զոհ էր գնացել 600 մարդ: 2017 թվականին Իրանի Քերմանշահի գավառում երկրաշարժը դարձել էր 620 անձանց մահվան պատճառ:
Իրանում ամենաաղետալի երկրաշարժը տեղի է ունեցել 1990 թվականին, երբ 7.4 մագնիտուդ ուժգնությամբ աղատը հյուսիսային հատվածներում դարձել էր 40 հազար մարդկանց մահվան պատճառ:

XS
SM
MD
LG