Մատչելի հղումներ

Բլումբերգի թույլ տեղերից բռնելու դեմոկրատ հավակնորդների ցանկությունը


Վերջին մի քանի օրերին ամերիկյան մամուլը շատ հաճախ է անդրադառնում Լաս Վեգասում անցկացված Դեմոկրատական կուսակցության վերջին բանավեճին, որն առաջինն էր Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքըլ Բլումբերգի համար: Նրա համար առաջին հանդիպումն էլ կենտրոնացավ իր վրա, երբ խաղի մեջ մտած արդեն կարծես փորձառու մասնակիցները, որոշել էին չեզոքացնել քարոզարշավում հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրած այս թեկնածուին: Սենատոր Էլիզաբեթ Ուորենն ասաց, թե ինքը պաշտպանելու է դեմոկրատ թեկնածուին, ում էլ, որ մարդիկ ընտրեն, սակայն նրա խոսքերով, ‘’դեմոկրատները մեծ վտանգի են իրենց ենթարկում միլիարդատիրոջն առաջ տանելու դեպքում’’:

Սենատոր Բերնի Սանդերսը նույնպես դեմ է հարուստ նախագահ ունենալուն, երբ ‘’մի մասի հարստությունն աճում է ու ընդարձակվում այս երկրում, իսկ կես միլիոն մարդ` դեռեւս քնում փողոցներում’’: Սանդերսի խոսքերով ‘’սա ժողովրդավարություն է, ոչ թե օլիգարխիա’’:

Բլումբերգն այս ամենին պատասխանում է դեմոկրատներին միավորելու իր պատրաստակամության ու պատրաստականության մասին խոսքերով: ‘’Առաջինը Դոնալդ Թրամփին հաղթելու խնդիրն է, մյուսը այն, թե ով ավելի լավ կկառավարի’’, ասաց Բլումբերգն ու ավելացրեց, որ ինքը կարող է լուծել այդ զույգ խնդիրները:

Վերլուծաբան Ջուլի Փեյսի խոսքերով, եթե հավակնորդներից օրինակ Ջո Բայդընը, Էմի Քլոբուչարը եւ Փիթ Բութիջեչը այժմ դուրս են գալիս չափավորականների իրենց սահմաններից, ընտրարշավին ավելի ուշ միացած Բլումբերգը խաղում է հենց չափավորականի ավելի մատչելի դիրքերից, եւ այժմ շատ մեծ հույսեր է կապում Սուպեր երեքշաբթիի հետ, երբ մարտի 3-ին քվեարկություն կանցկացվի միանգամից 14 նահանգներում:

Բլումբերգը պատրաստ է շարունակել հարյուր միլիոնավոր դոլարների համարժեք գովազդները, որոնք այս օրերին ողողել են նաեւ հեռուստաեթերները: Իսկ մրցակիցները կշարունակեն նրա դեմ հարձակումները, քանի որ տեսան առաջին բանավեճի ժամանակ բեմի վրա նրա կաշկանդվածությունը:

XS
SM
MD
LG