Մատչելի հղումներ

Իրանում ընտրում են նոր խորհրդարան


Իրանն ուրբաթ օրն ընտրում է նոր խորհրդարանի անդամներին: Առաջինն ընտրություններին մասնակցել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ու կոչ արել երկրի քաղաքացիներին, որ նրանց քվեն անհրաժեշտ է ‘’Իրանի ազգային անվտանգությունը երաշխավորելու համար’’:

Ընտրություններին Իրանի քաղաքացիների մասնակցության թիվը կարեւոր ցուցանիշ է չափելու համար երկրի ղեկավարության նկատմամբ ժողովրդի աջակցությունը, երբ պատժամիջոցների արդյունքում տնտեսությունն այստեղ կրում է մեծ կորուստներ, իսկ դիվանագիտական առումով երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ:

Խորհրդարանի 290 տեղերի համար պայքարում է 7000 թեկնածու:

Սա Իրանում անցկացվող առաջին ընտրություններն են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Թեհրանի հետ կնքած միջուկային միջազգային գործարքից ու վերսկսեց պատժամիջոցներն ընդդեմ այս երկրի:

Չափավորական մի շարք թեկնածուների գրանցումը ստացել է մերժում եւ թեկնածուների նկատելի մեծամասնությունը պահպանողականներ են ու կարծրդիրքայիններ, ինչը կարող է քաղաքականապես թուլացնել համեմատաբար չափավորական նախագահ Հասան Ռուհանիի դիրքերը:

XS
SM
MD
LG