Մատչելի հղումներ

Թրամփը ներում է շնորհում հայտնի մարդկանց


Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոջևիչն ազատ արձակումից հետո
Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոջևիչն ազատ արձակումից հետո

Նախագահ Թրամփը միջնորդությունների հիման վրա ներում է շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց թվում է Իլինոյսի նախկին նահանգապետ Բլագոջևիչը: 2018 թվականին նախագահը բավարարել էր նաև ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի միջնորդությունը

Նախագահ Թրամփը կրճատեց նախկին նահանգապետ Ռոդ Բլագոջևիչի ազատազրկման ժամկետը, որի արդյունքում Իլինոյսի նախկին նահանգապետը ազատ արձակվեց: Թրամփն ընդգծել է, որ անձամբ չի ճանաչում Բլագոջևիչին, միայն մեկ անգամ հյուրընկալել է նրան իր The Apprentice հեռուստաշուի շրջանակում:

Ըստ նախագահի, իր որոշման վրա ազդել է Բլագոջևիչի կնոջ հետռուստատեսությամբ հնչած խնդրանքը, սակայն այլ աղբյուրներ հայտնում են, որ որոշման վրա ազդել են նաև Բլագոչևիչի հետ առնչություն ունեցող այլ անձանց միջնոդությունները:

Թրամփը նաև ներում է շնորհել Նյու Յորքի ոստիկանության նախկին հանձնակատար Բերնի Քերիկին, ով դատապարտվել էր հարկերից խուսափելու համար, ինչպես նաև ֆինանսական չարաշահումների մեղադրանքով դատապարտված ներդրումային բանկիր Մայք Միլքենին: Ըստ նախագահի, ներում շնորհելու որոշումները կայացվել են միջնորդությունների հիման վրա: Օրինակ, Սան Ֆրանցիսկոյի հայտնի գործարար Էդվարդ Դեբարթոլոնիին, ով դատապարտվել էր 1998 թվականի շորթման մեղադրանքով, ներում է շնորհվել Քլիվլենդից քահանա Դարել Սքոթի միջնորդության միջոցով:

Քննադատների խոսքերով այս ներումները, հատկապես սպորտի ոլորտի դատապարտվածների, Թրամփի քարոզարշավի մասն են, որով նա փորձում է իր կողմը քաշել սպորտային երկրպագուներին:

Հիշեցնենք, սակայն, որ նախկինում ևս Թրամփը ներում է շնորհել մի շարք անձանց: Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի միջնոդությամբ նախագահ Թրամփը 2018 թվականին ներում է շնորհել 63-ամյա, ցմահ դատապարտված Ալիս Ջոնսոնին: Վերջինս ներգրավվել է այս փուլում երեք անձանց ներում շնորհելու գործընթացում:

Նախագահը սակայն հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք նա պատրաստվում է ներում շնորհել իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոնին, ով դատապարտվել էր Կոնգրեսին սուտ տեղեկություն հայտնելու և ընտրություններին Ռուսաստանի ներգրավածության հարցում Կոնգրեսի գործողությունները խոչընդոտելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG