Մատչելի հղումներ

Թրամփի որդեգրած ուղին արդարացվելուց հետո եւ ընտրություններին ընդառաջ


Ի՞նչ կանի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Սենատի կողմից արդարացվելուց հետո։ Այս հարցը նախկինում տվողներն այսօր ստանում են դրա պատասխանը, երբ նախագահը թիրախավորում է նրանց, ովքեր իմփիչմենթի գործընթացում կանգնել էին իր դեմ։
Նա վերջերս սկսել է ճնշումներ բանեցնել դաշնային դատախազների վրա՝ կրճատելու համար իր քաղաքական վաղեմի աջակից ու խորհրդական Ռոջեր Ստոունի ազատազրկման ժամկետը։ Հիշեցնենք, որ Ստոունը մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսների մասնակցության հարցով հետաքննության ժամանակ Կոնգրեսին ստելու համար։

՝՝Նրան 9 տարվա ազատազրկման ենթարկելու առաջարկ են ներկայացրել Մյուլլերին հավատարիմ չորս դատախազները՛՛, բողոքում է Թրամփն այն դեպքում, երբ նախագահները մեկնաբանություններով սովորաբար հանդես չեն գալիս, երբ գործը լինում է ընթացքի մեջ։
Թրամփի թիրախի տակ հայտնվածների շարքում են Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը եւ Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով տնօրեն Ալեքսանդր Վինդմանը, որոնք իմփիչմենթի հարցով դատավարության ժամանակ եւս հանդես էին եկել նախագահի դեմ հայտարարություններով։


Իսկ Թրամփի այս կեցվածքը քննադատող անձանց Թրամփի աջակիցներն ասում են, որ նախագահն իր հավատարիմներին պարգեւատրում է այնպես, ինչպես պարգեւատրում են բոլոր նախագահները։ Կառավարման երեք տարիների ընթացքում Թրամփը շարունակում է ցուցադրել, որ ինքը գնահատում է իրեն նվիրվածներին ու Ազգային անվտանգության խորհուրդը մաքրում Օբամայի ժամանակաշրջանի աշխատակազմից՝ այստեղ բերելով իր հավատարիմներին։


Վերլուծաբան Մեթյու Քոնթինենթիի խոսքերով, Թրամփն ուզում է ինքն իրեն շրջապատել մարդկանցով, ում վստահում է, աշխատում տեսադաշտից հեռացնել նրանց, ում չի ճանաչում։
Թրամփը հույս ունի, որ տնտեսության լավ վիճակը մեծապես կնպաստի իր վերընտրվելուն։ Սակայն շատերը, ըստ վերլուծաբան Ջեոֆրի Գարինի, ասում են, թե Թրամփի հետ համաձայն են շատ հարցերում, սակայն դժգոհ են նրա վարվելակերպից։


Ընտրություններին մնացել է ութ ամիս, եւ Թրամփը, որն իր ընտրարշավի համար կուտակել է 2ՕՕ միլիոն դոլար, անդադրում կերպով շարունակում է հանդիպումներն ընտրողների հետ՝ ավելի ու ավելի զարկ տալով իր քարոզարշավին։

XS
SM
MD
LG