Մատչելի հղումներ

Դեմոկրատների՝ Նևադայի բանավեճին ու նախնական ընտրություներին ընդառաջ


Նևադա նահանգը հյուրընկալում է Դեմոկրատական կուսակցության իններորդ բանավեճը: Մրցակցությունը շարունակվում է նախագահի վեց թեկնածուների միջև: Փետրվարի 22-ին այստեղ կկայանան դեմոկրատական կուսակցության նախագահի նախնական ընտրույուններ

Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Դեն Լին այս նահանգում կանխատեսում է ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսի հաղթանակը: Հիշեցնենք, որ Վերմոտից ամերիկացի սենատորը հաղթել է Նյու Հեմփշիր նահանգի նախնական ընտրություններում և հաջողությամբ հանդես եկել Այովայում, ուր հաղթել էր Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը:

Մինեսոտա նահանգի սենատոր Էմի Քլոբուչարն իր հերթին կփորձի ամրապնդել դիրքերը Նյու Հեմփշիրում գրանցված անսպասելի հաջողությունից հետո, ուր նա զբաղեցրել էր երրորդ տեղը:

Ինչ վերաբերում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ու սենատոր Էլիզաբեթ Ուորենին, ապա Նևադայի բանավեճն ու նախնական ընտրությունները հնարավորություններ են իրենց թուլացած դիրքերը վերականգնելու համար: Նախնական ընտրապայքարի սկզբում վերջիններս դիտարկվում էին որպես հիմնական թեկնածուներ:

Պրոֆեսոր Լինի կարծիքով այս գալիք բանավեճի կարևոր դրույթներից է լինելու, թե ինչպես թեկնածուները կանդրադառնան գործարար Մայքլ Բլումբերգին, ով ակտիվորեն ներգրավվել է ընտրապայքարում: Նրա կարծիքով Բլումբերգի վարկանիշի աճը կապված է մրցապայքարի մեջ ուշ ներգրավվելու փաստի հետ, քանի որ այսպիսով նրան հաջողվեց խուսափել քննադատությունից մրացապայքարի առաջին փուլում: Նա ներկայացված չէ Նևադայի ընտրություններում, սակայն թեկնածուների քաղաքական հարձակումները նրա դեմ չափազանց կարևոր են:

Հիշեցնենք, որ Բլումբերգը կմասնակցի Նևադայի բանավեճին, որն իր մրացապայքարի առաջին բանավեճն է:

Ի տարբերություն Այովա և Նյու Հեմփշիր նահանգներին, որտեղ ժողովրդագրական առումով բնակչությունը միատարր է, Նևադայի բնակչության ժողովրդագրական կազմը շատ ավելի բազմազան է: Այս հանգամանքը ևս ըստ պրոֆեսորի կարևոր ազդակ կհանդիսանա, թե ինչպես է տրամադրված Դեմոկրատական կուսակցության ընտրազանգվածը իր թեկնածուների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG