Մատչելի հղումներ

Իրանը գնում է խորհրդարանական ընտրությունների


Տնտեսական ու քաղաքական վերջին ճգնաժամերը բացասաբար են ազդել Իրանի առաջնորդների վարկանիշի վրա: Այս ֆոնին շուտով Իրանում կկայանան խորհրդարանական ընտրություններ

ԱՄՆ-ի հետ առճակատումը, տնտեսական դժվարությունները և ուկրաինական ինքնաթիռի խոցումը Իրանի առաջնոդներին դրել է դժվարին կացության մեջ: Այժմ նրանք առերեսվում են խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են փետրվարի 21-ին:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցները վստահեցնում են, որ իրենք ճնշող մեծամասնություն կկազմեն ապագա խորհդարանում: Երկրի Սահմանադրության պահպանման խորհուրդը չի հաստատել թեկնածուների մոտ կեսին՝ զրկելով նրանց ընտրություններին մասնակցելու իրավունքից: Չհաստատված թեկնածուների մեծ մասը չափավոր հայացքներ ունեցող գործիչներն են:

Չի բացառվում, սակայն, որ այս ընտրություններին մասնկացությունը լինի շատ ցածր, քանի որ իշխանությունները սահմանափակում են ընտրության հնարավորությունը՝ հրաժարվելով գրանցել բարեփոխումների կողմնակիցներին:

Ընտրողներին մտահոգող խնդիրներից է տնտեսական ծանր իրավիճակը: Շատերը առաջնահերթություն են տալիս այս խնիրների կարգավորմանը:

«Տնտեսական իրավիճակը շատ ծանր է, մեր ծախսերը շատ մեծ են, սղաճը ՝ բարձր: Ուստի առաջնահերթությունը պետք է տալ տնտեսական հարցերին»,- ասում է ուսանող Համեդ Աֆղանին:

Չորս տարի առաջ իրավիճակը երկրում այլ էր: Իրատեսական քաղաքականության կողմնակից նախագահ Հասան Ռոհանին և նրա թիմը, գալով իշխանության, խոսատացել էին բարելավել տնտեսական և քաղաքական իրավիճակը:

Շատերը հույս ունեին, որ միջուկային համաձայնագիրը կնպաստեր տնտեսության զարգացմանն ու Իրանի մեկուսացման վերացմանը: Այսօր, սակայն, բազմաթիվ ռեֆորմիստներ հիասթափված են նախագահ Ռոհանիից։ ԱՄՆ իր հերթին դուրս է եկել միջուկային համաձայնագրից, վերականգնել է պատժամիջոցները և կազմակերպել գեներալ Սուլեյմանիի սպանությոնը:

ԱՄՆ հետ հարաբերություններում կոշտ քաղաքականության կողմնակիցները հույս ունեն, որ ընտրություններին մասնակցությունը կլինի բարձր, որը կազդարարի Իրանի հանրության միասնությունը ԱՄՆ-ի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG