Մատչելի հղումներ

Կարտահանձնվի արդյո՞ք Ասանժը Միացյալ Նահանգներին


WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը բարելավվում է: Դրա  մասին ասել է WikiLeaks- ի գլխավոր խմբագիրը: Նրան այլև չեն պահում մեկուսացման մեջ

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջությունը բարելավվում: Նա տեղափոխվել է ընդհանուր հիմունքներով կալանատեղի: ԱՄՆ դիմել է Լոնդոնին՝ խնդրելով իրեն արտահանձնել Ասանժին: Միացյալ Նահանգները մեղադրում է Ասանժին լրտեսության մեջ:

«Ես նրան տեսել եմ 10 օր առաջ: Նրա առողջականը բարելավվել է: Շնորհիվ հանրային ճնշման, նրա փաստաբանական թիմի և զարմանալիորեն, այլ բանտարկյալների դիմումների, նրան այլև չեն պահում մեկուսացման մեջ»,- ասում է WikiLeaks- ի գլխավոր խմնբագիր Քրիսթին Հաֆնսոնը:

ԱՄՆ-ը 18 մեղադրանքներ է առաջ քաշում Ասանժի դեմ, որոնց թվում է նաև պետական համակարգիչներից տեղեկության անօրինական ստացումն ու լրտեսության մասին օրենքի խախտումը: Հիշեցնենք, որ 2012 թվականից մինչև անցած տարվա մայիսմ ամիսը Ասանժը ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը`՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից: Շվեդիայի իշխանությունները ցանկանում էին հարցաքննել նրան սեռական ոտնձգության հետ կապված գործի շրջանակում, որը հետագայում կարճվեց:

WikiLeaks- ի գլխավոր խմնբագիրը Ասանժի արտահանձնումը ԱՄՆ-ին կապում է լրագրության ազատության և ապագայի հետ: Նա այս զարգացումները որակում է հարձակում ազատ մամուլի դեմ:

Ոմանց համար Ասանժը հերոս է, ով պայքարում է հանուն պետության իշխանության չարաշահման սահմանափակման և ազատ խոսքի իրավունքի: Նրան արտահանձնելու շուրջ դատական գործընթացը կտևի մինչև մայիս ամիսը:

Facebook Forum

XS
SM
MD
LG