Մատչելի հղումներ

Լիբիական հանգույց, թե՞ փակուղի


Լիբիայի զինյալները պատրաստվում են երկարատև հակամարտության: Շարունակվում է զենք-զինամթերքի ներհոսքը երկիր, որտեղ տեղի ցեղախմբերը փակված են պահում նավահանգիստները, իսկ մրցակցող տերությունները պայքարում են Աֆրիկայի խոշորագույն նավթային պաշարների համար

Զարգացումները Լիբիայում ազդարարում են այստեղ խորացող թշնամանքի մասին, որը կարող է սրել իրավիճակը և հանգեցնել անկայունության խորացմանը:

Լիբիայի արևելքում գտնվող ցեղախմբի առաջնորդ Սանուսսի ալ-Զվայը բազմաթիվ խնդիրներ է մատնաշում, որոնց առերեսվում է երկիրը: Լիբիան երկար տարիներ պառակտված է երկրի արևելքի և արևմուտքի միջև հակամարտության արդյունքում:

Սանուսսիի դաշնակիցն է հրամանատար Խալիֆա Հաֆթարը, որի Լիբիայի ազգային բանակ զորամիավորումն աջակցություն է ստանում Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից և Ռուսաստանից եկող զինյալների կողմից: Զորամիավորումը փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին:

Զվայի ցեղախումբը արգելափակում է նավթ արտահանող նավահանգիստները ՝ ընդդիմանալով ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչերին ՝ վերսկսելու Լիբիայի կենսական եկամտի աղբյուր հանդիսացող նավթի արտահանումը, որը վերահսկում է Հաֆթարի հակառակորդ միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը: Նավահանգիստների արգելափակումը դադարեցնելու համար Զվային առաջ է քաշում մի շարք նախապայմաններ նավթից եկող եկամուտների վերաբաշխման համար:

«Մեզ չի ուրախացնում այս իրավիճակը, սակայն եթե միջազգային հանրությունը ականջալուր չլինի մեզ, ապա դա կհանգեցնի իրավիճակի լարմանը»,- ասում է Սանուսսի ալ-Զվային:

Նավթի պաշարների շուրջ հակամարտությունը կարող է հանգեցնել մայրաքաղաքի համար պայքարում իրավիճակի սրմանը: Ազգային կառավարությունը վերջերս ստացել է Թուրքիայի և թուրքական հովանու ներքո սիրիացի զինյալների աջակցությունը: Ըստ որոշ տվյալների, այստեղ են կռվում 1500-3000 զինյալներ Սիրիայից։ Թուրքական ուժերի թիվը տատանվում է 200-ից մինչև 500-ը, ի դեմս տարբեր ոլորտների զինվորականների:

Նավահանգիստների վերաբացման համար Հաֆթարի նկատմամբ միջազգային հանրության ու ՄԱԿ-ի ճնշումները դեռևս որևէ արդյունքի չեն հանգեցրել: Արգելափակումից կորուստը գնահատվում է շուրջ 1,4 միլիարդ դոլար: Երկրի արևելքի ներկայացուցիչները պահանջում են, որ նավթից ստացվող եկամուտները բաշխվեն արդարացի: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Քադաֆիի կառավարման օրոք երկրի արևելքի խնդիրները միտումնավոր կերպով անտեսվում էին նրա կողմից, որը զրկել էր Լիբիան նավթային եկամուտների շահույթից:

Facebook Forum

XS
SM
MD
LG