Այս բանաձևն ընդունվեց 10 ձայնի տարբերությամբ: Հանրապետական սենատորների մի մասը միացավ իրենց դեմոկրատ գործընկերներին:
Սպասվում է, որ նախագահ Թրամփը վետո կկիրառի այս բանաձևի նկատմամբ: Վարչակազմի փաստարն այն է, որ վտանգավոր է սահմանափակել նախագահի պատերազմ վարելու լիազորությունները:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի հրամանով դրոնի միջոցով հրթիռակոծվեց գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինս սպանվեց Բաղդադի օդանավակայանում: Այս իրադարձությունը կրկին աշխուժացրեց քննարկումները պատերազմական գործողություններում ԱՄՆ Կոնգրեսի դերակատարության մասին, ինչպես նաև արտաքին ռազմական գործողություններ վարելու նախագահի լիազորություների հարցի շուրջ:
Սենատի որոշմանը նախորդել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումները Իրանի հետ կապված զարգացումների շուրջ:
Facebook Forum