Մատչելի հղումներ

Ժամանակավոր համաձայնություն Թալիբանի հետ


ԱՄՆ համաձայնության է հասել Թալիբանի հետ յոթնօրյա զինադադարի շուրջ: Աֆղանստանի ապագայի հետ կապված Բրյուսելում ՆԱՏՕ-ի առաջնորդների քննարկումից հետո Թրամփի վարչակազմը հաստատեց այս տեղեկությունը

Աֆղանստանում երկու ամերիկացի ծառայողների սպանությունից օրեր անց ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարեց, որ Վաշինգտոնը համաձայնության է հասել Թալիբանի հետ ռազմական ակտիվության ժամանակավոր դադարեցման հարցում: Նախարար Էսփերն ընդգծել է, որ քաղաքական համաձայնությունը հակամարտության կարգավորման միակ տարբերակն է:

«Մեր կարծիքով յոթ օրը բավարար է: Այս գործընթացը պետք է հիմնվի նախապայմանների վրա», ասում է նախարարը

Աֆղանստանի հարցով ամերիկյան պաշտոնական աղբյուրները հայտնում են , որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է, թե ինչպես է գործում Թալիբանը: ԱՄՆ վարչակազմը համաձայնությունը Թալիբանի հետ ներկայացնում է որպես կարևոր ձեռքբերում:

Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է դուրս բերել ԱՄՆ պատերազմներից, ներառյալ Աֆղանստանի պատերազմից: Վերլուծաբանները զգուշացնում են, որ վարչակազմը պետք է շարունակի նախապայմաններ առաջ քաշել թալիբների համար, հակառակ պարագայում կարող են լինել ծանր հետևանքներ ամերիկյան զորքերի համար:

«Թալիբանը չի դադարեցնի պատերազմը միայն նրա համար, որ մենք հոգնել ենք պատերազմելուց և ուզում ենք վերադառնալ տուն»,- ասում է Բրեդլի Բոումանը Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից: »

ԱՄՆ հրամանատարությունը բազմիցս արտահայտվել է հօգուտ ամերիկյան զորքերի կրճատման Աֆղանստանում: Բռնությունների նվազումը կարող է նպաստել այդ գործընթացին:

Facebook Forum

XS
SM
MD
LG