Մատչելի հղումներ

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1381-ի


Չինաստանից վերջին օրերին ստացվում են չափազանց մտահոգող տեղեկություններ կորոնավիրուսի մասին, երբ հայտարարվում է, որ այստեղ հայտնաբերվել է հիվանդության եւս 1800 դեպք: Սակայն նրանց մի մասն իրականում նոր հիվանդներ չեն, այլ նախկինում չհայտանբերվածները: Նշանակում է, որ հիմա բոլորն են ուշադիր զննություն անցնում: Եվ ահա հինգշաբթի օրը հայտարարվեց հիվանդությունից բուժված առաջին յոթ հիվանդների մասին: Նրանց շարքում է 66-ամյա մի տղամարդ, որը շատ գոհ լինելով բուժման ընթացքից, մյուսներին կոչ է անում հավատալ, որ հաղթելու են այս պայքարում:


Նախորդ օրը Ճապոնիայում հայտարարվեց այս հիվանդությունից մահացության առաջին դեպքը: Զարմանալին այն է, ասում են բժիշկները, որ ութսունամյա այս կինը չի եղել Ուհանում, չի շփվել այնտեղ եղած որեւէ մեկի հետ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի Թեքսաս նահանգում օդային ուժերի մի բազայում կարանտինի տակ պահվող անձնավորությանը, ում այստեղ ենթարկում էին հետազոտության, պարզվել է, որ կրում է կորոնավիրուսի վարակը: Նա Միացյալ Նահանգներ էր Չինաստանի Ուհան քաղաքից տեղափոխվել Պետդեպարտամենտի չարթերային թռիչքով: Այսպիսով ԱՄՆ-ում կովիդ 19 հիվանդությամբ վարակված մարդկանց թիվը հասավ 15-ի, ինչը պաշտոնատար անձանց խոսքերով վտանգավոր ցուցանիշ չէ:

Ուհանից Ճապոնիա վերադարձան 176 անձինք, որոնք կարանտինի տակ էին պահվում արդեն երկու շաբաթ: Նրանց մոտ վիրուսակիր չի հայտնաբերվել:

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 63 922-ի: Չինաստանում գրանցվել է մահացությունների նոր 122 դեպք, ինչը բոլոր մահացածներին թիվը հասցնում է 1381-ի: Հիվանդներից 1716-ը բժշկական անձնակազմի անդամներ են: Մինչ այժմ մահացել է 6 բժիշկ:

XS
SM
MD
LG