Մատչելի հղումներ

Նոր հետազոտություններ՝ էպիլեպսիայի բուժման համար


Էպիլեպսիայով՝ ընկնավորությամբ տառապում են միլիոնավոր մարդիկ Միացյլալ Նահանգներում: Այժմ բժիշկները նոր հետազոտություններ են իրականացնում այս ուղղությամբ՝ ուսումնասիրելով հիվանդ մարդկանց ուղեղը

Ջենեթ Հոֆմանը տառապում է էպիլեպսիայով արդեն 30 տարի: Վերջերս նա անցել է դժվար վիրահատություն ուղեղի վրա՝ համաձայնվելով իր ուղեղից հեռացված մի փոքր մասնիկ փոխանցել գիտական հետազոտման համար:

«Վիրահատության համար ուղեղի այդ մասը պետք է հեռացվեր, և դա հնարավորություն է տալիս մեզ այս ուղղությամբ հետազոտություն իրականացնել»,- ասում է նյարդաբան Էնդրյու Քոն:

Ուղեղի այդ մասնիկի հետազոտոությունը չափազանց կարևոր է, քանի որ մահացած մարդու ուղեղի այդ հատվածի ուսումնասիրությունը չի տալիս պատասխաններ շատ հարցերի, հատկապես հիվանդ բջիջների ուսումնասիրության համար, ասում են մասնագետները:

Հոֆմանի համաձայնությամբ ստացված ուղեղի այս մասնիկի հետազոտություններն արդեն մեկնարկել են: Մասնագետները երախտապարտ են Հոֆմանին իր համաձայնության համար: Այս մասնիկի պահպանման համար գիտնականները ստեղծել են բոլոր հնարավոր պայմանները:

«Մեր աշխատանքների ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես են այս բջիջները մշակում ստացված տեղեկությունը: Համակարգչի միջոցով կփորձենք վերահսկել ու հետազոտել գործողությունները»,- ասում է փորձագետ Ջոնաթան Թինգը:

Ջենեթ Հոֆմանն իր հերթին հպարտ է, որ կարողացել է ներդրում ունենալ այս հիվանդության դեմ պայքարում:

«Երբեք չէի մտածում, որ այսչափ բավականություն կստանայի մեկ ուրիշի կյանքը ավելի լավը դարձնելուց: Ես բժիշկ չեմ, ոչ էլ գիտնական, ուստի հպարտ եմ, որ կարող եմ օգնել որևէ մեկի զավակին կամ հարազատին»,- ասում է Հոֆմանը:

Էպիլեպսիայով տառապողների համար վիրահատությունը պարտադիր չէ, սակայն վերջիներս կարող են կամովին գնալ այդ քայլին, ինչպես վարվեց Հոֆմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG