Մատչելի հղումներ

Մայքըլ Բլումբերգի առաջին իսկական քննությունը մարտի 14-ին է


Քանի որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածության համար պայքարող հավակնորդներն առաջին երկու նախնական ընտրություններում առաջին երկու տեղերում չգրանցեցին ձայների մեծ տարբերություն, տվեցին հնարավորություն, որ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգի քարոզարշավն ընթանա ավելի գործուն կերպով։

Նախնական ընտրություններում առավել ձայներ ստացավ սենատոր Բերնի Սանդերսը։ Սակայն ընտրողներից շատերն են թերահավատությամբ նայում բարձրագույն կրթությունն ու բժշկական ծառայություններն անվճար դարձնելու Սանդերսի խոստումներին։
Նրա ավելի չափավորական մրցակիցներ նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջեջը եւ սենատոր Էմի Քլոբուչարը նույնպես գրանցեցին լավ ցուցանիշներ։ Սակայն նրանց համար էլ դժվարությունը կարող է լինել այն, որ ընտրությունների հաջորդ շարքն անցկացվելու է ավելի մեծաթիվ փոքրամասնություններ ունեցող նահանգներում։ Ինչ վերաբերում է նախկին փոխնախագահ Ջո Բայդընին, պետք է ասել, որ նա շատերին զարմացրեց գրանցած անհաջողությամբ։
Իսկ ահա միլիարդատեր Բլումբերգը, որը նախկինում եղել է հանրապետական, իրեն ներկայացնում է որպես միավորող ուժ։ ՝՝Ես մասնակցում են այս ընտրություններին, որպեսզի հետ բերեմ այս երկիրը դեպի միասնականություն՛՛, ասում է նա։
Բլումբերգի ընտրարշավի կարեւոր կոչերից մեկը կլիմայական փոփոխության դեմ պայքարն է, մյուսը՝ հրազենի կիրառմամբ բռնությունները վերացնելու մասին խոստումը։

Բլումբերգի վրա էլ ստվեր է նետում քաղաքագլուխ եղած տարիներին նրա որդեգրած՝՝կանգնեցրու եւ խուզարկիր՛՛ անվանումը ստացած օրենքը, ըստ որի իրավապահ մարմինները կարող էին ամեն մի չնչին կասկածի դեպքում խուզարկել մարդկանց։ Սա հիմնականում գործում էր ընդդեմ փոքրամասնությունների։ Չնայած Բլումբերգը ցավ է արտահայտել այդ քաղաքականության համար, սակայն ընտրողներից շատերի համար միայն խոսքը բավարար չէ։


Բլումբերգը Սանդերսի ու մյուս հավակնորդների քննադատությանն է արժանանում նաեւ իր քարոզարշավում իր իսկ կողմից իրականացվող ֆինանսական մեծ ներդրումների համար, ինչը նրանց խոսքերով, ընտրությունները գնելու փորձ է։

Իսկ թե իրականում ինչպես իրեն կդրսեւորի Բլումբերգը, առաջին անգամ տեսանելի կլինի մարտի 14-ի Սուպեր երեքշաբթի օրը, երբ քվեարկության գնան միանգամից 14 նահանգների քաղաքացիները։

XS
SM
MD
LG