Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հերքում է Ստոունի դատավարությանը միջամտելու մասին մեղադրանքները


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն ինքը միջամտություն է ցուցաբերել Կոնգրեսին ստելու մեջ մեղադրվող Ռոջեր Ստոունի դատավարության ժամանակ։ Դաշնային դատախազները նախապես առաջարկել էին 7-9 տարվա ազատազրկում Ստոունի համար։ Հիշեցնենք, որ վերջինս Թրամփի աջակիցն էր, ում Ռոբերտ Մյուլլերի հատուկ հետաքննչական խումբը հարցաքննում էր 2Օ16 թվականին նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ կապված հարցի շրջանակներում։

Թրամփը թվիթերյան իր էջում երեքշաբթի օրը գրել էր, թե դատախազների այդ առաջարկը ՝՝դատական սխալ՛՛ է։ Դրանից հետո, նույն օրն ավելի ուշ, արդարադատության նախարարությունը դատարան էր ուղարկել հաղորդագրություն այն մասին, որ դատախազների առաջարկը ՝՝կարող է համարվել ՝՝չափից խիստ ու անտեղի՛՛։
՝՝Ես նախարարության հետ զրույց չեմ ունեցել։ Եթե ուզենայի, կունենայի, քանի որ ունեմ դրա բացարձակ իրավունքը։ Սակայն ես չեմ խոսել։ Պարզապես հայտնել եմ իմ կարծիքն առ այն, որ այդ որոշումը տարօրինակ է՛՛, ասել է Թրամփն ու ավելացրել, որ ամբողջ դատավարությունն է իր կարծիքով տարօրինակ։
Իսկ հարցին, թե արդյոք ինքն ունի Ստոունին ներում շնորհելու մտադրություն, Թրամփը պատասխան չի տվել։

Ստոունի հարցով դատավճիռը կընթերցվի Վաշինգտոնում հաջորդ շաբաթ։

XS
SM
MD
LG