ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում երեքշաբթի օրն անցկացվում է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունները։
Հավականորդների միջեւ առաջին ըտրվածները հայտնի դարձան կեսգիշերից հետո Դոքսվիլ Նոթչ փոքր քաղաքում, որտեղ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգը ստացավ երկու քվե։ Նրան մեկական քվեով հետեւում են սենատոր Բերնի Սանդերսը եւ Սաութ Բենդի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջեջը։
Մյուս երեք հավակնորդները նույնպես ունեն քվեարկության ժամանակ առավել ձայներ հավաքելու հույս։ Նրանց թվում են նախկին փոխնախագահ Ջո Բայդընը եւ սենատորներ Էլիզաբեթ Ուորենն ու Էմի Քլոբուչարրը։
Իսկ այս ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է ծաղրել Դեմոկրատական կուսակցության հավակնորդներին։ Նյու Հեմփշիրում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե ինքն ուզում է պարզել, թե նրանցից որն է ամենաթույլ թեկնածուն։ ՝՝Ու եկել եմ այն եզրակացության, որ բոլորն են թույլ՛՛, ասել է նա։
Մինչեւ Նյու Հեմփշիրում անցկացվող ընտրությունները, հարցումները ցույց են տվել, որ Սանդերսն այստեղ առաջ է Բութեջեջից։ Իսկ պաշտոնական արդյունքը կհրապարակվի երեկոյան ուշ ժամի։
Դեմոկրատներն ասում են, թե իրենց նպատակն է ընտրել հավակնորդներից նրան, ով որպես նախագահական թեկնածու, կունենա Թրամփին հաղթելու ամենամեծ հնարավորությունը։