Մատչելի հղումներ

 
Իրանցիները ցանկանում են վրեժխնդիր լինել Սուլեյմանիի համար

Իրանցիները ցանկանում են վրեժխնդիր լինել Սուլեյմանիի համար


Իրանի Քոմ քաղաքում օրերս անցավ իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սգո արարողությունը՝ նվիրված նրա մահվան 40-րդ օրվան: Հիշեցնենք, որ իրանցի գեներալը Իրաքի զինյալների հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսի հետ սպանվել էր Բաղդադի օդանավակայանում ամերիկյան հրթիռակոծման արդյունքում

Հիշատակի արարողությունը կապված է Իրանի սգո Արբայեն անվանումը կրող քառասունօրյա ավանդական ժամկետի հետ: Արարողության մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին սպանված գեներալի հիշատակին ու կոչ արեցին վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից նրա սպանության համար:

«Չկա որևէ փոխզիջում կամ զիջում: Մենք ակնկալում ենք միայն վրեժ»,- ասում է միջոցառման մասնակից Ֆաթամեհ Սարմադին

Հիշեցնենք, որ Սուլեյմանիի սպանությունն էլ ավելի սրեց առանց այն էլ լարված հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև: Իրանը պատասխանեց Իրաքում ամերիկյան երկու ռազմակայանների հրթիռակոծմամբ, որի արդյունքում զոհեր չգրանցվեցին:

Facebook Forum

XS
SM
MD
LG