Մատչելի հղումներ

Թուրքիայում օդանավի վթարի պատճառով երեք մարդ է զոհվել


Թուրքիայի Ստամբուլ քաղաքի օդանավակայաններից մեկում վայրէջք իրականացնելու պահին եղանակային վատ պայմաններում մի օդանավ դուրս է եկել վայրէջքի գոտուց ու կիսվել։ Վթարի արդյունքում երեք մարդ է զոհվել, տասնյակ այլոք՝ վիրավորվել։
Տեղի իշխանությունները հայտնում են, որ մոտակա հիվանդանոցներ են տեղափոխվել 157 անձինք։

Ուղեւորներն օդանավից դուրս են եկել կոտրված հատվածից։ Օդանավակայանը որոշ ժամանակով դադարեցրել է թռիչքները։ Թռիչքներն ու ժամանումներն այդ ընթացքում իրականացվել են քաղաքի գլխավոր օդանավակայանից։

Սկսվել է հետաքննություն։

XS
SM
MD
LG