Հոնկոնգում և Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով կարելի է տեսնել դատարկ փողոցներ և փակված բազմաթիվ բիզնեսներ: Այս ամենը մասնագետների կարծիքով կարող է ազդել համաշխարհային տնտեսության վրա և հանգեցնել տնտեսական անկման:
«Կարծում եմ գլոբալ տնտեսությունը կարող է անկում ապրել 0,5 տոկոսով»,- նշում է Հոնկոնգի գեոանվտանգության հաստատության ղեկավար Ֆրենսիս Լուն։
Բացի այդ, կորոնավիրուսն ազդեցություն է թողնում նաև Չինաստանի տնտեսական ակտիվության վրա: Օրինակ Լի Զիմինը զբաղված է ելակի մշակմամբ ու այսօր վիրուսի պատճառով դժվարություններ ունի իր արտադրության սպառման հետ: Դրա արդյունքում նրա եկամուտը զգալիորեն նվազել է: Լի Զիմինը հույս ունի, որ այս վիճակը շուտով կավարտվի, և նա կվերականգնի արտադրանքի վաճառքի նախկին չափերը:
Կորոնավիրուսը հարվածել է անգամ ժամանցային և խաղային բիզնեսի խոշոր կենտրոններից Մակաոյին, ուր կազինոները ստիպված էին դադարեցնել իրենց աշխատանքը երկու շաբաթով: Սովորաբար Մակաոն ունենում է շատ այցելուներ, սակայն այս օրերին այն գրեթե դատարկ է կորոնավիրուսի տարածման արդյունքում:
Facebook Forum