Մատչելի հղումներ

Ինչու են հավակնորդները ամենաշատը ձգտում հաղթել Այովայում


Այովան ԱՄՆ-ի այն մի քանի նահանգներից է, որտեղ քվեարկողները նախագահ են ընտրում հավաքների միջոցով։ Դրանք հանդիպումներ են հասարակական վայրերում, որտեղ մարդիկ քննարկումներ են անցկացնում թեկնածուների ու նրանց քաղաքականության շուրջ։ Այնուհետեւ քվեարկություն են անցկացնում ձեռքերը վեր բարձրացնելով։

Եթե շատերն այս համակարգը հնացած են համարում ու խճողված միջոց, այլոք գտնում են, որ այն ունի իր առավելությունները։ Օրինակ վերլուծաբաններից Դեյվիդ Ռեդլոուսքը կարեւորում է միմյանց հետ զրուցելու ու քննարկելու հանգամանքը։ Չէ որ այն տալիս է թեկնածուների մասին հավելյալ կարծիքներ ստանալու հնարավորություն։ Կարեւորվում է նաեւ դրա թափանցիկության հանգամանքը, այն որ քվեարկությունը գաղտնի չէ ու կատարվում է բոլորի ներկայությամբ։

Երեքշաբթի օրն այստեղ անցկացված քվեարկության 62 տոկոսի ձայների հաշվարկով առավել ձայներ է ստացել նախկին քաղաքգլուխ Փիթ Բութիջիչը։ Երկրորդը սենատոր Բերնի Սանդերսն է, քվեարկություն, որի ժամանակ գրանցվեց համակարգչային խափանում, ու արդյուքների հրապարակումը հետաձգվեց։ Մի բան, որը թույլ տվեց նախագահ Թրամփին այն համարել Դեմոկրատական կուսակցությունում առկա անկազմակերպվածության նշան։
Սակայն շատերն են հիշում, որ նման բան պատահել էր նաեւ հանրապետականների հետ 2Օ12 թվականին, երբ նախ հայտարարվեց Միթ Ռոմնիի հաղթանակը, սակայն երկու շաբաթ անց հաշվարկը փոխվեց հօգուտ Ռիք Սանթորումի։

Այովայում որեւէ հավակնորդի հաղթանակը չի երաշխավորում, որ նա ի վերջո կընտրվի որպես տվյալ կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածու։ Բայց այս նահանգում հաղթանակը հոգեբանորեն ավելի է ընտրողների ուշադրությունը հրավիրում հենց այստեղ հաղթած հավակնորդի վրա։ Չէ որ Դեմոկրատական կուսակցության նախորդ 4 ընտրությունների ժամանակ Այովայում հաղթանակ գրանցած հավակնորդն է ընտրվել է որպես նախագահական ընտրությունների համար այս կուսակցության թեկնածու։ Այդ պատճառով են այսօրվա հավակնորդները այդպես ախորժալից կերպով նայում Այովայի ընտրություններին։

XS
SM
MD
LG