Մատչելի հղումներ

Հունաստանի ծովային պատնեշի գաղափարն արժանանում է քննադատթյան


Հունաստանը նախատեսում է ջրային արգելք կառուցել Թուրքիայից ներգաղթյալների մուտքը կանխելու համար: Որոշումը քննադատության ալիք է բարձրացրել իրավապաշտպանների շրջանում

2019 թվականի ընթացքում մոտ 60 հազար անօրինական ներգաղթյալ է Թուրքիայից ծովով հասել Հունաստան։ Այս թիվը կրկնակի է նախորդ տարիների հետ համեմատած:

Հունաստանի իշխանությունները մտադրված են ավելի քան 2,5 կիլոմետր երկարությամբ ծովային արգելք կառուցել Լեսբոս կղզու շրջանում ընդդեմ ներգաղթյալների նավերի: Կառույցի արժեքը կկազմի 550 հազար դոլար:

Իրավապաշտպան կազմակերպությունները, ներառյալ Amnesty International-ը, քննադատել են ծրագիրը՝ ընդգծելով, որ այն վտանգ է պարունակում ներգաղթյալների կյանքի համար: Այն, ըստ Amnesty International-ի, խնդիրներ կստեղծի ոչ միայն ներգաղթյալների նավերի, այլև՝ փրկարարական աշխատանքների համար:

Ներգաղթյալների ներհոսքը մեծ դժվարություններ է հարուցում հատկապես հունական կղզիներին, ուր ստեղծվում են ներգաղթյալների համար հատուկ ճամբարներ: Դրանցից է Լեսբոս կղզու վրա Մորիա ճամբարը, որը նախատեսված է 3000 ներգաղթյալների համար, սակայն այսօր այստեղ է գտնվում մոտ 20 հազար մարդ:

Կղզում վերջերս ընթանում են բողոքի ակցիներ ինչպես ներգաղթյալների, անպես էլ՝ տեղի հույն բնակչության մասնակցությամբ: Երկու կողմերն էլ պահանջում են փակել ճամբարը:

Անցած տարի 60 ներգաթյալ է զոհվել Թուրքիայից Հունաստան ներթափանցելու փորձի ժամանակ: ՄԱԿ-ը և ԵՄ-ը կոչ են անում Աթենքին հարգել միջազգային իրավունքը սահմաների պահպանման հարցում:

Հունաստան եկող ներգաղթյալների թիվը դեռևս չի հասել 2015 թվականի ցուցանիշին, երբ գրանցվեց ներգաղթողների ամենաբարձր թիվը՝ 850 հազար մարդ: Նրանց մեծ մասը Սիրիայի հակամարտության արդյունքում երկիրը լքած փախստականներն էին:

Facebook Forum

XS
SM
MD
LG