Մատչելի հղումներ

ԱՄՆ փակում է սահմանները Չինաստան այցելած օտարերկրացիների համար


ԱՄՆ սահմանափակումներ է մտցրել Չինաստան այցելողների նկատմամբ: Չինաստանից ժամանող ամերիկացիները այսուհետ կժամանեն այս նպատակով հատկացված 11 օդանավակայաններից մեկը՝ բժշկական զննում անցնելու համար: ԱՄՆ-ում աճել է կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը

ԱՄՆ ներդրել է 14 օրվա պարտադիր կարանտին իր այն քաղաքացիների համար, ովքեր վերադարձել են Չինաստանի Հուբեի նահանգից, ուր գտնվում է Վահուն նահանգային կենտրոնը:

11 օդանավակայաններում ստեղծվել են ստուգումներ անցկացնելու համապատասխան պայմաններ:

Արգելվել է նաև այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԱՄՆ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Չինաստան: Մասնագետներն ընդգծում են՝ վերջին հիսուն տարիների ընթացքում սա առաջին անգամն է, որ ԱՄՆ կիրառում է կարանտինային ռեժիմ:

Համապատասխան գերատեսչությունները պայմաններն են ստեղծում կարանտինում գտնվող քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է 2000:

ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ Վաշինգտոնը նախատեսում է ավելացնել հատուկ չվերթների քանակը Չինաստանից ամերիկացիներին տարհանելու համար:

Չինաստանը սակայն քննադատել է ԱՄՆ և մի շարք այլ երկրների գործողություններն այս ուղղությամբ: Այս պահին 30-ից ավելի երկրներ կիրառում են սահմանափակումներ և արգելքներ Չինաստան այցելած քաղաքացիների նկատմամբ:

Միևնույ ժամանակ բողոքի ցույցեր են անցել Հոնկոնգում, որտեղ առողջապահության ոլորտի մասնագետները պահանջում են տեղի իշխանություններից փակել մուտքը Հոնկոնգ բոլորի համար բացի Հոնկոնգի բնակիչներից, որպեսզի կանխվի վիրուսի հետագա տարածումը Հոնկոնգում:

Facebook Forum

XS
SM
MD
LG