Մատչելի հղումներ

Փոմփեոն այցելում է Ուկրաինա, երբ իմփիչմենթի գործընթացը շարունակվում է Սենատում


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը սովորաբար մեծ տեղ է հատկացնում ամերիկացի դիվանագետների ու այլ երկների ավագ պաշտոնյաների միջեւ հանդիպումներին: Սակայն պետքարտուղար Մայք Փոմփեոյի կողմից դեպի Ուկրաինա կատարծ երկօրյա այցին շատ չի փորձում անդրադառնալ:

Ինչպես վերլուծաբան Չարըլզ Քուփչանն է դա բացատրում, ‘’Կիեւ այց կատարելու համար դժվար ժամանակ է ընտրված, երբ Ուկրաինան, կապված Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացի հետ, այսօր գտնվում է ԱՄՆ-ի ներքաղաքական խնդիրների կիզակետում’’:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահին մեղադրում են Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը կասեցնելու մեջ ու պնդում, որ նա այդ քայլին է դիմել, պարտադրելու համար Կիւին հետաքննություն սկսել քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի հարցով:

Ինչպես փորձագետն է ասում, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն այժմ փորձելու է համոզել Կիեւին, որ Վաշինգտոնը շարունակում է կանգնած մնալ Ուկրաինայի թիկունքին եւ վստահեցնել, որ օգնության կասեցումը պայմանավորված չի եղել ներքաղաքական խնդիրներով, եւ որ օգնությունն արդեն վերականգնվել է:
Հիմա ստեղծվել է մի իրադրություն, որը դժվար կացության մեջ է դրել նաեւ Ուկրաինային: Ինչպես Ատլանտյան խորհրդի վերլուծաբաններից Մարք Սիմակովսկին է ասում, ‘’Ուկրաինան այժմ փորձում է պահպանել հավասարակշռություն: Մի կողմից այն ցանկանում է, որ ամերիկյան ռազմական օգնությունը շարունակվի, մյուս կողմից չի ցանկանում գտնվել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու այս գործընթացում: Սակայն չի էլ ցանկանում մեծ աջակցություն հայտնել Թրամփին ու կատարել նրա պահանջները’’: Չէ որ, ասում է վերլուծաբանը, Կիեւը չէր ուզենա վնասել ԱՄՆ-ի հաջորդ, հնարավոր է` դեմոկրատական վարչակազմի հետ հարաբերությունները:
Փոմփեոն, որը մինչեւ Կիեւ մեկնելը այցելել էր Լոնդոն, Ուկրաինայից հետո մեկնելու է Բելառուս, Ղազասխստան ու Ուզբեկստան:

XS
SM
MD
LG