Մատչելի հղումներ

՝՝Հուաուեյ՛՛-ը կարող է հասանելի դառնալ Եվրոպայի մի շարք երկրների համար


Մեծ Բրիտանիան հայտարարել է, թե չի արգելի չինական ՝՝Հուաուեյ՛՛ տեխնոլոգիական ընկերության կողմից արտադրված սարքավորումների ներկրումը։ Փաստ, ինչն ապացուցում է, որ այս ընկերության դեմ ԱՄՆ-ի սկսած արշավը կաղում է։ Հիշեցնենք, որ չինական այս ընկերությունը մասեր է արտադրում բարձր արագության 5G համացանցի համար։ Ինչպես երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն է ասել, շատ կարեւոր է, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունն ունենա տեխնոլոգիական լավագույն միջոցներից օգտվելու հնարավորություն։ ՝՝Բայցեւ մենք ոչինչ չենք անում, որը կվնասեր Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները՛՛, ասել է նա։

՝՝Հուաուեյ՛՛ ընկերությունը 5G համացանցի դրամական շուկայում կունենա մինչեւ 35 տոկոսի սահմանափակում։ Սակայն դա չի նշանակում, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում չի գործում ընդդեմ Միացյալ Նահանգների դիրքորոշման, որը պահանջում է ՝՝Հուաույեի՛՛-ի լիակատար մեկուսացումը։
Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն է ասել Լոնդոն կատարած ուղեւորության ժամանակ, ՝՝Հուաուեյ՛՛-ը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կցորդն է՛՛։ Պետքարտուղարի այս խոսքը թույլ է տալիս հավատալ, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա առեւտրային համաձայնագիրը կարող է հայտնվել վտանգի տակ։


Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ երկրի Կոնգրեսում ե՛ւ դեմոկրատները ե՛վ հանրապետականները գտնում են, որ հարկավոր է խուսափել չինական այս ընկերությունից։ Դեմոկրատ սենատոր Մարք Ուորների խոսքերով, ՝՝Հուաուեյ՛՛-ը եղել եւ մնում է սպառնալիք երկրի անվտանգության համար։ ՝՝Չնայած այս ընկերության արտադրանքի էժան գներին, դրանք վտանգավոր են մեզ համար՛՛, ասել է նա։
Ինչ վերաբերում է Արեւմտյան երկրների կողմից արտադրված սարքավորումներին, դրանք իրենց կարողություններով հետ են մնում, ասում է կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Մարք Սկիլթոնը։ ՝՝Կշեռքի վրա է պետք դնել երկու հարց. Ուզում ենք շարունակել տնտեսական աճը, որը կախված կարող է լինել նաեւ 5G-ից, թե հրաժարվել դրանից՝ ելնելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից՛՛, ասում է նա։

Հիշեցնենք, որ 5G կարգի համացանցի կապը խոստանում է չափազանց մեծ փոփոխություններ մեր կյանքում։ Ամեն ինչ, սկսած տնային սառնարաններից մինչեւ վճռական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները միմյանց կապված են լինելու գրեթե ակնթարթային արագություն ունեցող ինտերնետային կապով։

՝՝Կա վտանգ, որ այս սարքերում տեղադրված լինեն վիրուսային ծրագրեր։ Չեմ պնդում, որ դրանք տեղադրված են, սակայն կարող եմ ասել, որ դրանք կարող են ունենալ գաղտնի տեսագրության ու լսելու կարողություն՛՛, ասում է փորձագետը։

Ասենք, որ Մեծ Բրիտանիայի օրինակին հետեւելով, Եվրոպական միությունը հաջորդ օրն ընդունեց օրենք, որը, չնայած սահմանում է շատ խիստ օրենքներ, սակայն թույլ է տալիս կարճել ՝՝Հուաուեյ՛՛-ի վրա դրված արգելքը։
՝՝Հուաուեյ՛՛-ը ողջունել է Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության որոշումները ու նորից պնդել, որ այս ընկերությունը հրահանգներ չի ստանում Չինաստանի կառավարությունից։

XS
SM
MD
LG