Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի իմփիչմենթի գործընթաց. Օր ութերորդ


ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի 1ՕՕ սենատորները, որոնք պիտի որոշեն Թրամփը մնալու է նախագահի պաշտոնում, թե ազատվելու է իմփիչմենթի արդյունքում, չորեքշաբթի օրը ստացան իրենց հարցերն ուղղելու հնարավորություն, երբ օրենսդիր մարմնի շենքի մոտ այդ պահին անցկացվող ցույցի մասնակիցները պահանջում էին հավելյալ տեղեկություններ ու վկայություններ Սենատում իմփիչմենթի հարցով անցկացվող դատավարության համար։

Հավելյալ վկաներ հարցաքննելու հանրապետական կողմնակիցների շարքում է սենատոր Միթ Ռոմնին, որը գտնում է, որ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը կարող է Ուկրաինայի խնդրի հետ կապված մանրամասն տեղեկություններ հայտնել։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք հավելյալ վկաներ հրավիրելու դեմոկրատների պահանջին կմիանան բավարար թվով հանրապետականներ, թե ոչ։ Իսկ դեմոկրատներն ասում են, որ հենց վկաներ կանչելու որոշումից է կախված այս դատավարության արդար լինելու հանգամանքը։

Ինչպես նրանցից Թիմ Քեյնն է ասում, ՝՝Մինչեւ դատապարտումը կամ արդարացումը, պետք է անցկացվի քվեարկություն այն մասին, սա դատավարություն է, թե կեղծիք՛՛։

Դատավարության հարց ու պատասխանի օրն էլ կենտրոնացավ հենց նոր վկաներ հրավիրել – չհրավիրելու խնդրի վրա։ Գլխավոր դատախազ Ջոն Ռոբերտսի այս հարցին ի պատասխան Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հարցով գործերի կառավարիչ Ադամ Շիֆն ասաց. ՝՝Այդ հարցի կարճ պատասխանը հետեւյալն է՝ չի կարող լինել արդար դատավարություն՝ առանց վկաների՛՛։

Անցելով նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու փուլին՝ Ադամ Շիֆն ասաց, որ ՝՝երբ հայացք նետեք նախագահի գործողությունների ու նրա խոսքերի վրա, կտեսնեք, որ ունենք մի նախագահ, որն իրեն համարում է պետություն՛՛։

Հինգշաբթի օրը սենատորները շարունակում են հարցեր ուղղել, ինչի համար նրանց տրված է եւս 8 ժամ։ Իսկ թե հավելյալ վկաներ կհրավիրվեն Սենատ, թե՝ ոչ, այս մասին վերին պալատը որոշում կկայացնի շաբաթավերջին։

XS
SM
MD
LG