Դեկտեմբերի վերջին Չինաստանի Վուհան նահանգում ի հայտ եկան նոր կորոնավիրուսի առաջին դեպքերը: Շաբաթներ անց այն տարածում ստացավ տասից ավելի երկրներում: Փորձագետների կարծիքով բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ բաց: Օրինակ, ինչպիսի շփման արդյունքում է փոխանցվում այս հիվանդությունը կամ որքան մահացու է այն:
17 տարի առաջ Չինաստանում ի հայտ էր եկել մեկ այլ հիվանդություն հայտնի որպես SARS: Այդ ժամանակ Պեկինը ենթարկվել էր քննադատության կարևոր տեղեկություններ չտրամադրելու համար: Այսօր այդ ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց: Փորձագետներն արձանագրում են՝ Չինաստանը արագորեն արձագանքեց՝ տրամադրելով անհրաժետ տեղեկություններ վիրուսի վերաբերյալ:
Սակայն այս ուղղությամբ դեռևս կան խնդիրներ: Երկրի ավտորիտար համակարգի բնույթը և ազատ մամուլի բացակայությունը շարունակում են խոչընդոտել արդյունավետ հակազդմանը, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչպիսին է իրական իրավիճակը Չինաստանում այս հարցի վերաբերյալ:
«Երևի նկատել եք, որ բուժսպասարկող անձնակազմի շրջանում գրանցվեցին 15 վարակման դեպքեր: Դա կարևոր ազդանշան է, որ գործ ունենք վտանգավոր վիրուսի հետ, քանի որ բուժսպասարկող անձնակազմը սովորաբար այդքան հեշտ չի վարակվում: Չինաստանը դրա մասին տեղեկացրեց միայն հունվարի 20-ից հետո»,- ասում է փորձագետ Յանգժոնգ Հուանգը:
ԱՄՆ իշխանություննեը ճնշում են գործադրում Պեկինի վրա՝ թուլ տալու, որ առողջապահության ոլորտի մասնագետներն աջակցություն ցուցաբերեն:
Ըստ ԱՄՆ-ի, Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնի մասնագետները պատրաստ են տրամադրել համապատասխան աջակցություն վիրուսի դեմ պայքարելու համար: Գերատեսչությունը կոչ է անում խուսափել Չինաստան կատարելիք այցերից, եթե չկա դրանց համար հրատապ անհրաժեշտություն:
Facebook Forum