Մատչելի հղումներ

Իրաքում շարունակվում են բախումները


Իրաքի հարավում գրանցվել են բախումներ ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջեւ: Իրաքի շիա հոգևոր առաջնորդ Մուքթադա էլ Սադրը դադարել է աջակցել ցուցարարներին

Իրաքի իրավապահները փորձում են ճնշել հակակառավարական ցույցերը երկրի հարավում, սակայն բախումները Բաղդադում և այլ քաղաքներում շարունակվում են:

Ուրբաթ օրը Իրաքի շիա հոգևոր առաջնորդ Մուքթադա էլ Սադրը դադարեցրեց իր աջակցությունը հակակառավարական ցույցի մասնակիցներին, ինչը հանգեցրեց բախումների ուժեղացմանը և նոր զոհերի:

Բողոքի ցույցի մասնակիցների թվում են շատ երիտասարդներ և պատանիներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են անվտանգության ուժերի հետ բախումներին: Բողոքի ցույցի մասնակիցներն ասում են, որ այդ քայլին իրենց դրդում է հուսահատությունն ու երկրի անհուսալի վիճակը:

Շուրջ 16 երկրների դիվանագետներ հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Վերջիններս ենթարկվում են բռնաճնշումների ու հետապնդումների:

Facebook Forum

XS
SM
MD
LG