Մատչելի հղումներ

Դեմոկրատ թեկնածուները վերջին ճիգն են գործադրում Այովայի ներկուսակցական ընտրություններից առաջ


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի դեմոկրատ հավակնորդներից սենատոր Բերնի Սանդերսը շարունակում է մեծացնել աջակիցների թիվը։ Ու նա ունի մեծ հույսեր, որ Այովա նահանգում, որտեղ առաջինն են անցկացվելու Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածուի ընտրությունները, ինքը կտանի հաղթանակ։
՝՝Մեր վարչակազմը լինելու է այս երկրի աշխատավոր դասակարգի վարչակազմ՛՛, ասում է Սանդերսը։ Նա նաեւ միավորներ է հավաքում նախկին նախագահ Ջո Բայդընի միավորների կորստի հաշվին։
Հաջորդ ամենաուժեղ հավակնորդը Այովայի ներկուսակցական ընտրությունների համար Մասաչուսեթսից ընտրված սենատոր Էլիզաբեթ Ուորենն է, ում խոսքերով, Վաշինգտոնում այժմ որոշումները կայացնում են փողի ազդեցության ներքո։ ՝՝Ու մենք՛՛, ասում է նա, ՝՝պետք է լուծենք այդ խնդիրը, ինչի համար պահանջվելու է կառուցվածքային մեծ փոփոխություն՛՛։


Առաջին քառյակի մեջ է մնում նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը, որը հայտարարում է, որ նախագահը պիտի լինի ամերիկացիներին միավորող ուժ։ ՝՝Այդ պատճառով եմ ես խնդրում ընտրողների աջակցությունը՛՛, հայտարարում նա։

Վերլուծաբաններից շատերն են Այովայում կանխատեսում ուժեղ մրցապայքար։ Ջոն Ֆորթիերի խոսքերով, ոչ միայն դեմոկրատ հավակնորդների, այլ նաեւ նրանց իրենց ձայնը տվող քաղաքացիների մեծ մասի նպատակը նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելն է։
Այնպես որ, Այովայում է սկսվում Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական՝ նախնական ընտրությունների երկար ընթացքը, որից հետո ընտրված հավակնորդը Վիսկոնսին նահանգի Միլուոքիի քաղաքում հուլիսին անցկացվելիք համագումարում կհաստատի Դեմոկրատական կուսակցության այն հավակնորդին, որը նախագահական ընտրություններում պիտի հանդես գա որպես նախագահական թեկնածու ընդդեմ Թրամփի։

XS
SM
MD
LG